17/11/2024
Kitchen Lab Events թիմը հաջողությամբ կազմակերպեց ՀԲԸՄ ԱՍԱ (Արվեստի ջատագովման համայնք) մշակութային քաղաքականության բարեփոխման և դիվանագիտության նոր հարթակի շնորհանդեսը՝ Եվրոպական միության, Շվեդական Art Nexus ծրագրի, ինչպես նաև Katapult ստեղծարար աքսելերացիոն ծրագրի և Creative Armenia նախագծի աջակցությամբ, որը տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Մենք ամբողջությամբ կազմակերպել և համակարգել ենք միջոցառումը՝ մտածելով տարածքի գոտիավորումը և ձևավորումը: Մենք ներառեցինք ցուցահանդեսային տարածք նախագծերի ներկայացման համար, գրանցման հարմար տարածք և ստեղծեցինք հստակ և էսթետիկ նավիգացիա հյուրերի հեշտ կողմնորոշման համար: Տարածքը բաժանված էր մի քանի ֆունկցիոնալ հատվածների՝ համաժամանակյա թարգմանությամբ պանելային քննարկումների համար, հանգստի գոտի՝ լանչի ուղեկցությամբ, և մրցանակաբաշխության տարածք, որտեղ հյուրերը վայելում էին գինի և կենդանի երաժշտություն:
Ծրագրի կենտրոնական մասը պանելային քննարկումներն էին, նախագծի շնորհանդեսը և ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որտեղ նշվեց մասնավոր ներդրումների կարևորությունը մշակութային զարգացման գործում: Երեկոն ավարտվեց բենդի և դիջեյի ելույթներով՝ աշխույժ մթնոլորտ հաղորդելով միջոցառմանը:
__________
Команда Kitchen Lab Events успешно организовала презентацию первой платформы культурной политики ASA (the Advocacy Society for the Arts) для AGBU, при поддержке Европейского Союза, Шведского проекта Art Nexus и проектов Katapult Accelerator и Creative Armenia.
Мы полностью организовали и скоординировали мероприятие, продумав зонирование и дизайн пространства до мельчайших деталей. Включили выставочную зону для презентации проектов, удобную зону регистрации и создали понятную и эстетичную навигацию для лёгкого ориентирования гостей. Пространство было разделено на несколько функциональных зон: зону для панельных дискуссий с синхронным переводом, зону отдыха с сопровождением ланча, а также зону награждений, где гости наслаждались вином и живой музыкой. Все аспекты мероприятия были организованы так, чтобы создать гармоничную атмосферу, делая его комфортным и запоминающимся.