Any Events Agency

Any Events Agency ✨Efficiency and Uniqueness in Any Detail…
Էֆեկտիվ և տարբերվող ցանկացած դետալում 🪄

31/12/2025

Bye 2025! 👋

​Երբ տարին այնքան խիտ է լինում, որ խոսքերն ավելորդ են... Մեր աշխատանքային եռուզեռը՝ մեկ հոլովակում։
Ամենավառ պահերը, ամենաոճային դեկորներն ու ամենաուրախ իվենթները։
​Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։ 2026-ին շարունակելու ենք զարմացնել ու կազմակերպել ձեր երազանքի տոները։

​Շնորհավոր Ամանոր։ ✨
Happy 2026

🎄  -ի և .cafe -ի 2024-2025-ի Ամանորյա զարդարանքները…🧡 Մեզ մոտ նույնիսկ ձևավորումներն են կոնցեպտուալ։ ✨ Եթե ցանց՝ ապա բոլ...
29/11/2025

🎄 -ի և .cafe -ի 2024-2025-ի Ամանորյա զարդարանքները…

🧡 Մեզ մոտ նույնիսկ ձևավորումներն են կոնցեպտուալ։

✨ Եթե ցանց՝ ապա բոլորը զարդարված նույն ոճով, որպեսզի հեռվից արդեն հասկանալի լինի, որ նույն ցանցին պատկանող մասնաճյուղերն են:

🪄 Իսկ կոնցեպտի վրա մենք ավելի երկար ենք աշխատում, քան բուն պրոցեսի:

28/11/2025

❓Իսկ քեզ երբևէ ասե՞լ են, որ կորպորատիվը միայն ուտել-խմելու մասին չէ:

🧡 Any Events-ն այստեղ է՝ իր նոր ու հետաքրքիր լուծումներով:

👗17-րդ դարի պարահանդե՞ս,
⛷️ թե՞ քաղաքից դուրս դահուկ քշելու…
🎲իսկ գուցե սեղանի խաղե՞ր, որոնք կօգնեն թիմակիցներին միմյանց ավելի լավ ճանաչել,
🎤դե իսկ համերգներն ու պարերը օրն ավելի հիշարժան կդարձնեն…

🦸🏻‍♀️դու երբևէ մասնակցե՞լ ես դիմակահանդեսի, 🍵 կամ գնացե՞լ քո թիմի հետ ճապոնական ոճով թեյախմության

✨ Պատմիր՛ր ինձ ՔՈ թիմի մասին, ու ես կառաջարկեմ corporate party-ի ձեզ համապատասխան ամենակրեատիվ տարբերակը 🪄

05/11/2024

It’s the little details that hold the magic – the sparkle of the rings, the lace of the gown, and the moments that tell their love story 💍✨💕

English below⬇️🤍 Երբ կազմակերպում եք հարսանիք, կարևոր է, որ ամեն մանրուք համապատասխանի ձեր երազանքներին։ Հենց դրա համար ...
17/08/2024

English below⬇️
🤍 Երբ կազմակերպում եք հարսանիք, կարևոր է, որ ամեն մանրուք համապատասխանի ձեր երազանքներին։ Հենց դրա համար մենք սկսում ենք զրուցելով ձեզ հետ և հասկանալով ձեր պատմությունը ու ցանկությունները։
Ահա 5 հիմնական հարց, որ մենք տալիս ենք զույգերին․

1️⃣ Ինչպե՞ս հանդիպեցիք և ո՞րն է ձեր առաջարկության պատմությունը:
Այս հարցն օգնում է պլանավորողին ավելի անձնական մակարդակով ճանաչել զույգին՝ հասկանալով նրանց սիրո ճանապարհը:
Այն կարող է հանդիսանալ ոգեշնչման աղբյուր և արտացոլել նրանց պատմությունը:

2️⃣ Ինչպե՞ս եք ծանոթացել։ Ո՞րն է ձեր սիրելի հիշողությունը որպես զույգ։ Ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է միակը: Պատմեք ձեր սիրո պատմությունը և այն գեղեցիկ հիշողությունները, որոնք միասին եք կիսում։
Այս հարցն օգնում է ավելի խոր ճանաչել զույգին՝ հասկանալով նրանց համատեղ սիրո ճանապարհը։

3️⃣ Ինչպիսի՞ հարսանիք եք պատկերացնում: Նկարագրեք ձեր երազանքների հարսանիքը, եթե չունեք էդպիսին, փորձեք հիշել այն հարսանիքներից դրվագներ, որոնք իսկապես հավանել եք։
Սա մեզ օգնում է հասկանալ ձեր տեսլականը և մշակել պլան, որը կհամապատասխանի ձեր պատկերացումներին:

4️⃣ Ունե՞ք ընտանեկան ավանդույթներ կամ մշակութային տարրեր, որոնք կցանկանայիք ներառել ձեր հարսանիքում: Այս հարցը երաշխավորում է, որ հարսանիքի ժամանակ ներառվեն նաև զույգի ընտանեկան սովորույթները, որոնք կարող են շատ կարևոր լինել նրանց ընտանիքների համար: Չէ՞ որ մանավանդ հայկական հարսանիքների ժամանակ այնքա՜ն կարևոր է ընտանեկան ավանդությունները։

5️⃣ Որքա՞ն է ձեր նախատեսած բյուջեն: Ճիշտ է, այս հարցից սովորաբար շատ զույգեր են խուսափում, բայց այն օգնում է կազմակերպչին ավելի իրատեսական առաջարկներ անել։ Բյուջեն թելադրում է հարսանիքի պլանավորման բազմաթիվ ասպեկտներ՝ սկսած անցկացման վայրի ընտրությունից մինչև հարսանիքի սցենարի որոշում։
Այն օգնում է ճիշտ կողմնորոշվել մասնագետների և գործընկերների ընտրության հարցում, որը և՛ ֆինանսապես, և՛ պրոֆեսիոնալիզմով կբավարարի զույգին։

👩‍❤️‍👨When planning your wedding, it's essential that every detail aligns with your dreams. That's why we start by talking with you to understand your story and preferences. Here are the 5 main questions we ask couples:

1️⃣ Have you chosen a wedding date? If yes, why that particular date? Is it tied to any special occasion? Some couples choose dates that are significant in their relationship, such as their anniversary or a favorite holiday.

2️⃣ How did you meet? What is your favorite memory as a couple? How did you realize they were the one? Share your love story and the beautiful memories you cherish together. This question helps us get to know you better and understand your journey as a couple.

3️⃣ What kind of wedding do you envision? Describe your dream wedding, or recall elements from weddings you've attended that you truly loved. This helps us understand your vision and create a plan that aligns with your expectations.

4️⃣ Do you have any family traditions or cultural elements you would like to include in your wedding? This question ensures that we incorporate your family traditions into your wedding, which can be very important, especially in Armenian weddings.

5️⃣ What is your budget? Many couples are hesitant to discuss this question, but it helps us make more realistic suggestions. The budget influences many aspects of wedding planning, from the venue to the ceremony details. It helps us make informed decisions on vendors and partners to meet both your financial and professional expectations.

These and many other questions are discussed during the wedding planning process. We get to know couples so well that, in many cases, we understand their preferences and stories better than they do.

We are excited to help you create the wedding of your dreams, filled with love and emotions. 🌸

#հարսանիք #հարսանիքհայաստանում #հարսանիքիկազմակերպում #свадебныйорганизатор #свадьбавармении

Շտապիր մասնակցել Space42 -ում իրականացվող մրցույթին և շահիր VIP տոմս , իսկ ընկերոջդ կսպասվի մեե՜ծ անակնկալ 😍
03/08/2024

Շտապիր մասնակցել Space42 -ում իրականացվող մրցույթին և շահիր VIP տոմս , իսկ ընկերոջդ կսպասվի մեե՜ծ անակնկալ 😍

STOP 🛑 Խաղարկություն է, չե՞ս մասնակցում 🤔🤩

Հայաստանի այս տարվա ամենամասշտաբային աստղագիտական փառատոնին՝ Աստրոֆեստին, օրեր են մնացել ու դրան ընդառաջ որոշել ենք խաղարկել միջոցառման հատուկ VIP տոմս, որը ձեզ տալու է մի շարք հնարավորություններ փառատոնի ընթացքում 🔥

Բայց մինչև խաղարկության պայմաններին անցնելը, եկեք 2 բառով ձեզ պատմենք Աստրոֆեստի ու VIP տոմսերի մասին 😋

Աստրոֆեստի մասին 👇

Սա Հայաստանի համար եզակի աստղագիտական փառատոն է լինելու, որի ընթացքում աստրոֆեստցիները մասնակցելու են աստղադիտումների, վայելելու են երգ-երաժշտություն՝ հայկական բենդերի կատարմամբ, տեսնելու են գիտափորձեր, լսելու են գիտական դասախոսություններ և այսպես շարունակ, ու այս ամենը՝ Ջերմուկը սիրունագույն բնության ու տեսարանների ներքո 😍

Եթե թեմայի հետ որևէ կերպ կապ ունեք, ապա մասնակցելը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր )))

VIP տոմսերի մասին 👇

Աստրոֆեստի ցանկացած մասնակից կարող է ձեռք բերել VIP տոմս, որն իրեն տալիս է մի շարք առավելություններ փառատոնի ընթացքում, օրինակ՝ անվճար սնունդ ու զովացուցիչ ըմպելիքներ, անհերթ աստղադիտման հնարավորություն, երեկոյան ֆուրշետին մասնակցելու հնարավորություն և այլն ))

Խաղարկության պայմանները 👇

Ինչպես հասկացաք, մենք խաղարկում ենք հենց վերոնշված VIP տոմսերից մեկը ու ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի շահելու այն 😎

Այսպիսով, խաղարկությանը մասնակցելու համար ձեզնից պահանջվում է ուղղակի 👇

✅ նշել մեկնաբանություններում ձեր այն ընկերոջը, ում հետ ցանկանում եք մասնակցել Աստրոֆեստին,

✅ և կիսվեք այս հրապարակմամբ ))

Վերջ, դուք արդեն խաղարկության մասնակից եք 🚀

Խաղարկության հաղթողին ընտրելու ենք 48 ժամից պատահականության սկզբունքով՝ հատուկ կայքի միջոցով🥇

Ի դեպ, հաղթողին VIP տոմս տալու հետ մեկտեղ մենք նաև անակնկալ ունենք այն մարդու համար, ում նշել է հաղթողը... բայց այդ անակնկալի մասին կիմանան միայն հաղթողն ու հաղթողի ընկերը 🤫

Բացի սա, մենք անակնկալ ունենք առհասարակ բոլոր մասնակիցների համար, բայց այդ մասին նույնպես խաղարկությունից հետո 🙃

Դե վերջ, ժամանակ չենք կորցնում, ընտրում ենք ընկերոջը ու նշում մեկնաբանություններում 👇😎

#Աստրոֆեստ #Փառատոն

🤍 Հարսանիքը միայն ՁԵՐ ՕՐՆ է, և այն պետք է անցնի այնպես, ինչպես դուք եք պատկերացնում, որ միշտ կհիշեք։ Իսկ թե ինչքա՜ն կարև...
14/04/2024

🤍 Հարսանիքը միայն ՁԵՐ ՕՐՆ է, և այն պետք է անցնի այնպես, ինչպես դուք եք պատկերացնում, որ միշտ կհիշեք։
Իսկ թե ինչքա՜ն կարևոր է, որ հարսանիքը լինի ՁԵՐ ՄԱՍԻՆ, կարծում ենք` ավելորդ է կրկնել:

Ձեր երազանքի հարսանիքը պլանավորելու և իրականություն դարձնելու համար գրեք մեզ 💌

--

🤍 Always remember that the wedding is YOUR DAY, and it should reflect your vision and be something you'll always cherish.
It's needless to emphasize how important it is for the wedding to be ABOUT YOU!

💌 Write to us to plan and turn your dream wedding into reality.

#հարսանիք #հայկականհարսանիք

💙 Ձեր ամեն մի առիթը մեզ համար ամենակարևոր միջոցառումն է, որն իդեալական տոն դարձնելու համար մենք չենք խնայում մասնագիտակա...
06/04/2024

💙 Ձեր ամեն մի առիթը մեզ համար ամենակարևոր միջոցառումն է, որն իդեալական տոն դարձնելու համար մենք չենք խնայում մասնագիտական ոչ մի ռեսուրս։

Անգամ եթե ձեզ համար այն հերթական առիթ է, մենք միևնույն է այնիպիսի՜ պատմություն կստեղծենք, որ երբեք չի մոռացվի հյուրերի, և, որ ամենակարևորն է, հենց ձեր կողմից։

Ընկերական հավաքներ, ամուսնության առաջարկություն, հարսանիք, թե հոբելյանական երեկոներ․․․ Ձեզ հետ ենք ձեր կյանքի ցանկացա՜ծ փուլում` ցանկացա՜ծ առիթին։

Ձեր կարևոր օրվա պլանավորումն օր առաջ սկսելու համար պարզապես գրեք մեզ։

--

💙 Every occasion is precious to us, and we dedicate all our professional resources to ensuring it becomes an unforgettable celebration.

Even if it seems like just another event to you, we'll craft a story that will leave a lasting impression on your guests and, most importantly, on you.

Whether it's a social gathering, a marriage proposal, a wedding, or an anniversary party, we're here for you at ANY stage of your life, for ANY occasion.

To begin planning your special day in advance, simply reach out to us.

#միջոցառումներիկազմակերպիչ #միջոցառումներիպլանավորում #միջոցառմանկազմակերպում

English in comments ✨ Սուրբ Հարության տոնը, թերևս, աշխարհի բոլոր Քրիստոնյաների կյանքում ամենամեծ տոնն է։ Այն խորհրդանշու...
30/03/2024

English in comments
✨ Սուրբ Հարության տոնը, թերևս, աշխարհի բոլոր Քրիստոնյաների կյանքում ամենամեծ տոնն է։ Այն խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից՝ դրանով իսկ հաղթելով մահվանը և սկիզբ դնելով մարդկության համար նոր երկնային կյանքի։

Համաձայն Սուրբ Գրքի. «Մեղ­քի վարձը մահն է»։ Ամենագետ Աստված մար­դուն ստեղ­ծելիս արդեն իսկ գիտեր, որ մարդը մեղք է գործելու, ինչի արդյուն­քում և մա­հա­նալու է։ Դեռ այդ ժամանակ Աստված գիտեր, որ այդ մարդուն փրկելու համար նա մար­դանալու է, խոնարհվելու Իր բարձունքից, չարչարվելու և մահանալու` հոգեպես և ֆիզիկապես մահացած մար­դուն հա­րու­թյուն տալու համար։ Եվ այդ ամենը, որովհետև սիրում է մեզ:

Քրիստոնյաները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, Սուրբ Հարության տոնի առթիվ վերամիավորվում են ընտանեկան ջերմ միջավայրում և իրար տալիս Սուրբ Հարության ավետիսը․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» (Քրիստոս հարություն առավ մեռելներից), որին ի պատասխան հնչում է՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

Իսկ եթե դուք էլ ուզում եք տարբերվող և հետաքրքիր անցկացնել ձեր ընտանեկան հավաքները, ուրեմն վստահեք մեզ՝ ձեր միջոցառման կազմակերպումը։

#ՍուրբԶատիկ #Զատիկ
#միջոցառումներիկազմակերպիչ

Հարսանեկան առավոտները տանը չափազանց ջերմ ու անմիջական են ☺️ Wedding mornings are too cozy in home ☺️           #հարսանիք...
24/03/2024

Հարսանեկան առավոտները տանը չափազանց ջերմ ու անմիջական են ☺️

Wedding mornings are too cozy in home ☺️

#հարսանիք #հայկականհարսանիք

Address

69 Tigran Mets Avenue, Apt. 12
Yerevan
0005

Alerts

Be the first to know and let us send you an email when Any Events Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category