Atamhatik, Studia Diamon

Atamhatik, Studia Diamon Everything for the First tooth, Baby shower, and parties

Այսօր Ատամհատիկ նշելու ձեւը փոխվել է, ու երեխայի առջեւ նախկինի պես սանր, հայելի ու դանակ չեն դնում Ծնվելուց հետո փոքրիկների հետ կապված միջոցառումները սկսվում են նրանց հանած առաջին ատամից: Հայերիս համար մանկիկի առաջին ատամի ի հայտ գալը մեծ իրադարձություն է, ինչի կապակցությամբ երեխայի հայրը, մայրը եւ մյուս հարազատները մեծ խնջույք են կազմակերպում: Իրականում այս տոնը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ծիսակա

տարությունը, խոր արմատներ ունի եւ հին հայկական ժողովրդական տոն է: Ազգագրագետ Սամվել Մկրտչյանի բնութագրմամբ՝ Ատամհատիկը պտղաբերության եւ առատության խորհրդանիշն է. «Սա հին հայկական ժողովրդական ծես է, հայ ընտանիքների ամենատարածված միջոցառումներից մեկը: Այն համատարած ուրախություն է բոլոր հայկական օջախներում: Համամարդկային բնույթ ունի, ուղղակի տարբեր աշխարհամասերում, ըստ ժողովուրդների մշակույթների, այլ կերպ է նշվում»: Ս. Մկրտչյանի խոսքով՝ Ատամհատիկը Հայաստանի տարբեր մարզերում տարբեր անվանումներ ունի, չնայած գրեթե նույն կերպ է նշվում. «Օրինակ՝ Շիրակում, Ջավախքում՝ Ակռահատիկ, Մուշում՝ Ակվասորիկ, Սյունիքում՝ Ատամսուրիկ, Սիսիանում՝ Կեղքահատիկ, Վայոց Ձորում՝ Կեռահատիկ, Արարատյան դաշտում Հատիկ կամ Ատամ սուր են անվանում… Մի խոսքով՝ թվարկվածները բոլորն էլ փոքրիկի առաջին ատամի հետ կապված անուններ են: Իսկ ծեսը մասնակի առանձնահատկություններով հանդերձ գրեթե նույնն է»: Ատամհատիկը ծես է, ոչ թե միջոցառում կամ խնջույք, որը ծիսակատարության մի ամբողջ համակարգ է. «Նորածնին նստեցնում են սեղանի վրա, շրջապատում հարազատներով, գլուխը ծածկում կտորով եւ լցնում խաշած ցորենի, լոբու, գարու, սիսեռի հատիկներ, քաղցր պտուղներ…»: Նա նաեւ նկատեց, որ հասարակության մեջ տարածված 7 տեսակի հատիկ լցնելու երեւույթը սխալ է. «7-ը սիմվոլիկ է, պետք չէ կենտրոնանալ թվի վրա, թե քանի տեսակի հատիկեղեն պետք է լցնել երեխայի գլխին: Ասում են՝ դրանցից ամեն մեկն իր նշանակությունն ունի: Իսկ իրականում բոլորը միասին, ինչպես եւ ծեսը՝ առողջության, հաջողության նշան ունի, որպեսզի բալիկի կյանքը հաջող ընթանա, պտղաբեր լինի եւ այլն: Հատիկներն արդեն իսկ առատության խորհրդանիշ են: Իսկ այս ծեսը համահայկական բնույթի հավատալիքների շարքին է դասվում: Այնպես որ, չարժե մանրանալ, թե որ հատիկը՝ ցորենի, լոբու, ինչ է խորհրդանշում»: Երեխայի առաջին ատամ հանելու հետ կապված բազմաթիվ գուշակություններ կան: Մեր զրուցակիցը նկատում է, որ այսօր Ատամհատիկը խաղային բնույթ է կրում եւ իր հիմնական առաքելությունից շեղվել է. «Ճիշտ է, հայերը մեծ նշանակություն են տալիս Ատամհատիկին, բայց այն դարձել է ապագա մասնագիտությունն ընտրելու հիմնական կողմնորոշման միջոց: Որքան դիտարկում ենք անցյալում եղած ծեսի բնույթը, նախկինում ապագա մասնագիտության կողմնորոշման խնդիր չի եղել: Սա տարիների ընթացքում հնարովի, ձեռքբերովի առանձնահատկություն է: Նախկինում կարեւորվել է ցորենի հատիկի խորհուրդը, որն առատություն պետք է բերեր եւ նպաստեր մյուս ատամների հեշտ դուրս գալուն: Այժմ այս ամենը կորել է մասնագիտության ընտրության ստվերում: Այսօր ինչ ասես երեխայի առջեւ չեն դնում՝ գումար, հեռախոս, մեքենայի բանալիներ, մանդատ… Անցյալում պարտադիր երեք կարեւոր իր էր դրվում երեխայի առջեւ՝ սանր, հայելի եւ դանակ: Սանրը՝ որպեսզի հավասարաչափ ատամներ ունենա: Հայելին առատության, բազմապատկվելու խորհուրդ ունի, դանակն էլ սուր, ուժեղ լինելու նշան է: Այսօր շատ քիչ տեղերում է այդ երեք իրերը դնելու ավանդույթը պահպանվել, որովհետեւ այն ուշ շրջանի երեւույթ է»: Նոր շրջանի երեւույթներից՝ երեխայի առջեւ բազմաբովանդակ իրեր դնելը ազգագրագետը չի մերժում. «Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է, գուցե դա էլ փոխվի, բայց Ատամհատիկի ավանդույթը հաստատ երբեք չի վերանա, այն խոր արմատներ ունի»: Հետաքրքրվեցինք՝ ծեսի պատմությունն ու արմատները որտեղի՞ց են գալիս: Ըստ նրա՝ «Ծագումնաբանությունը դեռեւս պարզ չէ: Չենք կարող հստակ ասել՝ առաջին անգամ այս ծեսը որտեղ է նշվել, ում կողմից է կարգվել: Բայց դրանում եկեղեցական ոչինչ չկա: Ծեսերը բովանդակային առումով գրեթե նույնն են, բայց դրսեւորման առանձնահատկություններ ունեն: Երեխայի ծնունդից սկսած մինչեւ մահը ուղեկցվում եւ ֆիքսվում է ծիսական արարողություններով: Ատամհատիկը երեխայի առաջին քայլերը բնութագրող ծեսն է, բայց կրկնում եմ, որ այն կոնկրետ ժամանակագրություն չունի, չենք կարող ասել, երբ է առաջին անգամ մարդու կողմից ուշադրության արժանացել»:

Նորաոճ սփռոցների հավաքածու՝12+1 կտորՔանակը ՝ սահմանափակԱռկա են տարբեր գույներ091 55 33 20
14/06/2026

Նորաոճ սփռոցների հավաքածու՝12+1 կտոր
Քանակը ՝ սահմանափակ
Առկա են տարբեր գույներ
091 55 33 20

Ամենը նախատեսված Ատամհատիկի համար հատով եւ փաթեթով։ Շտապեք ձեռք բերել զանգահարելով +374 96280688։ +374 94 36 62 63 #տարա...
29/05/2026

Ամենը նախատեսված Ատամհատիկի համար հատով եւ փաթեթով։ Շտապեք ձեռք բերել զանգահարելով +374 96280688։ +374 94 36 62 63
#տարազ #ատամհատիկ #ատամ #տոն #ատամհատիկիպարագաներ

ՄԵԾ ԶԵՂՉ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ✨ Նորաոճ սփռոցների հավաքածու՝ տան գեղեցիկ սեղանի համար ✨Փոխիր քո սեղանի տեսքը մի քանի ...
24/05/2026

ՄԵԾ ԶԵՂՉ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
✨ Նորաոճ սփռոցների հավաքածու՝ տան գեղեցիկ սեղանի համար ✨
Փոխիր քո սեղանի տեսքը մի քանի վայրկյանում 👇
✔️ Հավաքածուն ներառում է՝
• 6 հատ անձեռոցիկ
• 6 հատ անձեռոցիկի օղակ
• 1 հատ սփռոց (չափեր՝ 90×300 սմ, 90×180 սմ)
✔️ Բարձրորակ, գեղեցիկ դիզայն
✔️ Հարմար ինչպես ամենօրյա օգտագործման, այնպես էլ հյուրասիրությունների համար
✔️ Հարմար տարբերակ նաև նվերի համար 🎁
📦 Առկա է մեծածախ և մանրածախ վաճառք
🚚 Առաքում Երևանում (հնարավոր է նաև մարզեր)
💬 Գրեք կամ զանգահարեք՝ մանրամասների համար
📞 +374 95 44 05 06
📞 +374 91 55 31 36
❗ Սահմանափակ քանակ

Չափազանց Շտապ Վաճառվում է  MERCEDES Benz B կլասս2008 թիվ 10-րդ ամիսՎազքը-240 000 կմՇարժիչը 1.7, բենզինՀեղուկ գազ ՝43Սրահ...
22/05/2026

Չափազանց Շտապ Վաճառվում է
MERCEDES Benz B կլասս
2008 թիվ 10-րդ ամիս
Վազքը-240 000 կմ
Շարժիչը 1.7, բենզին
Հեղուկ գազ ՝43
Սրահը՝տեքստիլ
Փոխանցման տուփը՝ ավտոմաատ
Զանգահարել +374 99 64 18 36

 #Շտապ միայն այսօր վաճառվում է      2006թ. 2.0լ. 280.000 կմ։ Ավտոմատ։ Ձախ ղեկ։ 4700$ 096 280688@подписчикии @топовые пок...
21/05/2026

#Շտապ միայն այսօր վաճառվում է 2006թ. 2.0լ. 280.000 կմ։ Ավտոմատ։ Ձախ ղեկ։ 4700$
096 280688
@подписчикии @топовые поклонники @актуальное

Շտապ Վաճառվում էMERCEDES Benz B կլասս2008 թիվ 10-րդ ամիսՎազքը-240 000 կմՇարժիչը 1.7, բենզինՀեղուկ գազ ՝43Սրահը՝տեքստիլ Փ...
19/05/2026

Շտապ Վաճառվում է
MERCEDES Benz B կլասս
2008 թիվ 10-րդ ամիս
Վազքը-240 000 կմ
Շարժիչը 1.7, բենզին
Հեղուկ գազ ՝43
Սրահը՝տեքստիլ
Փոխանցման տուփը՝ ավտոմաատ
Զանգահարել +374 99 64 18 36

Նորաոճ սփռոցների հավաքածու՝ Փոխիր քո սեղանի տեսքը մի քանի վայրկյանում  Հավաքածուն ներառում է՝• 6 հատ անձեռոցիկ• 6 հատ ան...
16/05/2026

Նորաոճ սփռոցների հավաքածու՝
Փոխիր քո սեղանի տեսքը մի քանի վայրկյանում
Հավաքածուն ներառում է՝
• 6 հատ անձեռոցիկ
• 6 հատ անձեռոցիկի օղակ
• 1 հատ սփռոց (չափեր՝ 90×300 սմ, 90×180 սմ)
Բարձրորակ, գեղեցիկ դիզայն
Հարմար ինչպես ամենօրյա օգտագործման, այնպես էլ հյուրասիրությունների համար
Հարմար տարբերակ նաև նվերի համար
Առկա է մեծածախ և մանրածախ վաճառք
Առաքում Երևանում (հնարավոր է նաև մարզեր)
Գրեք կամ զանգահարեք՝ մանրամասների համար
+374 95 44 05 06
+374 91 55 31 36
Սահմանափակ քանակ

Address

Norqi Arajin Zangvac Safaryan 4
Yerevan
0056

Telephone

+37496280688

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Atamhatik, Studia Diamon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category