Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Tekeyan Centre Fund - Armenia  «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ Welcome to the official page for the Tekeyan Centre Fund (Yerevan, Armenia)

Ավարտվեց արցախցիների յոթնօրյա հանգիստը «Արագած» ճամբարում: Երեխաներն ակտիվ մասնակցություն ունեցան ուսուցանող, ժամանցային...
04/08/2026

Ավարտվեց արցախցիների յոթնօրյա հանգիստը «Արագած» ճամբարում: Երեխաներն ակտիվ մասնակցություն ունեցան ուսուցանող, ժամանցային խաղերին, գիտակների մրցույթներին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույցներին, սպորտլանդիաներին, նաեւ ազգային երգ ու պարին:

Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած ճամբարից, որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Երեխաները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:

«Արագած» ճամբար մեկնած երեխաները վայելում են իրենց ճամբարային առօրյան առավոտյան մարմնամարզության, հանրօգուտ աշխատանքի, ո...
29/07/2026

«Արագած» ճամբար մեկնած երեխաները վայելում են իրենց ճամբարային առօրյան առավոտյան մարմնամարզության, հանրօգուտ աշխատանքի, ուսուցողական դասընթացների, քննարկումների, արշավների, սպորտային, ինչպես նաեւ տրամաբանությունն ու մտքի ճկունությունը զարգացնող խաղերի միջոցով:

25/07/2026
Գնում ենք «Արագած» ճամբար...«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կրկին իրականացնում է  «Ամառային ճամբար» ծրագիրը՝ այս անգամ ընդգ...
25/07/2026

Գնում ենք «Արագած» ճամբար...

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կրկին իրականացնում է «Ամառային ճամբար» ծրագիրը՝ այս անգամ ընդգրկելով Արցախից բռնի տեղահանված երեխաների: Ծրագրի շահառուները՝ «Արցախի արվեստագործների միություն» ՀԿ թվով 32 սաներն ու մանկավարժները, որոնք Ստեփանակերտից, Մարտակերտից, Հադրութից են, իրենց յոթնօրյա ամառային հանգիստը կանցկացնեն Մեղրաձորի «Արագած» ճամբարում:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ամենամյա ծրագիրը, որն իրականացվում է 2010թ-ից եւ սակայն դադար էր առել կորոնավիրուսի համավարակի եւ 44-օրյա պատերազմի պատճառով, հնարավորություն է ընձեռում երեխաներին իրենց ամառային հանգիստն անցկացնել մեր Հայրենիքի գեղատեսիլ վայրերում, դառնալու ինքնուրույն եւ ինքնավստահ:

Ծրագիրը նաեւ մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց բազմակողմանի զարգացմանը՝ մտավոր, հոգեւոր, մշակութային գիտակցության, ֆիզիկական:

Առայսօր «Ճամբար» ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 34 մլն ՀՀ դրամ եւ ընդգրկել է շուրջ 720 շահառու Հայաստանից եւ Արցախից՝ մասնավորապես 10-14 տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ, որոնք ծրագրի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ, գիտելիքներ եւ նոր ընկերներ:

Տարատեսակ մտավոր եւ ժամանցային խաղերի, մարզական, մշակութային միջոցառումների, ազգային երգ ու պարի ուսուցման, հիշարժան վայրերի այցելության շնորհիվ երեխաների ամառային հանգիստը դառնում է առավել բովանդակալի ու հետաքրքիր: Ճամբարը զարգացնում է անհատականությունը, պարգեւում անմոռանալի պահեր:

«Թեքեյան Կենտրոն» hիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում Հայաստանի Թեքեյան մշակութային միությանը ԹԿՀ «Հայկաշեն եւ ...
14/07/2026

«Թեքեյան Կենտրոն» hիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում Հայաստանի Թեքեյան մշակութային միությանը ԹԿՀ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանին հայկական մշակույթին ու պատմությանը, հայագիտությանն ու ազգային խնդիրներին առնչվող մի շարք արժեքավոր գրքեր նվիրաբերելու համար:

02/07/2026

Address

50 Khanjian Street
Yerevan
0025

Alerts

Be the first to know and let us send you an email when Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ:

Shortcuts

Share