23/07/2026
Driving meaningful conversations for the future of logistics.
As part of eLogi Fest 2026, GIZ organized and led a series of panel discussions and roundtables, bringing together industry leaders, experts, educators, and key stakeholders to address the sector’s most pressing challenges and explore practical solutions.
Among the key discussions were “Women in Logistics”, highlighting the role of women in shaping the industry’s future, and “Beyond Universities: Need for Professional Training”, focusing on bridging the gap between education and the evolving needs of the logistics sector.
Through insightful discussions and the exchange of expertise, participants emphasized the importance of collaboration, innovation, and workforce development in driving the industry forward.
Thank you to GIZ, all speakers, and participants for contributing to these impactful conversations. 🤝
Արժեքավոր քննարկումներ՝ լոգիստիկայի ոլորտի ապագայի համար։
eLogi Fest 2026-ի շրջանակում GIZ-ի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ անցկացվեցին պանելային քննարկումներ և կլոր սեղաններ՝ միավորելով ոլորտի առաջատար մասնագետներին, փորձագետներին, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և գործընկեր կազմակերպություններին՝ քննարկելու լոգիստիկայի ոլորտի հիմնական մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։
Քննարկումների առանցքային թեմաներից էին «Կանայք լոգիստիկայում» (Women in Logistics) պանելային քննարկումը, որը նվիրված էր ոլորտում կանանց դերի և հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև «Beyond Universities: Need for Professional Training» կլոր սեղանը, որի ընթացքում քննարկվեցին մասնագիտական կրթության զարգացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորման կարևորությունը։
Բովանդակալից քննարկումների և փորձի փոխանակման միջոցով ընդգծվեց համագործակցության, նորարարության և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը՝ ոլորտի կայուն առաջընթացն ապահովելու համար։
Շնորհակալություն GIZ-ին, բոլոր բանախոսներին և մասնակիցներին՝ այս կարևոր քննարկումներին իրենց արժեքավոր ներդրման համար։ 🤝