Bemel Production

Bemel Production Մենք ստեղծել ենք թատրոնի լրիվ նոր ձևաչափ

🎉 Այսօր    թատրոնի,    Production-ի և ՀանդArt մշակութային այգու հիմնադիր Տիգրան Գյուլումյանի ծննդյան օրն է։ 💚💚 Տիգրան ջա...
19/09/2026

🎉 Այսօր թատրոնի, Production-ի և ՀանդArt մշակութային այգու հիմնադիր Տիգրան Գյուլումյանի ծննդյան օրն է։ 💚

💚 Տիգրան ջան, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ ստեղծել ես բոլորիս համար։ ՀանդArt-ի, մեր սիրելի ներկայացումների, միասին անցկացրած երեկոների ու այն հիշողությունների համար, որոնց մասին դեռ երկար ենք պատմելու։

Քո սկսած գործի շնորհիվ այսօր մարդիկ ավելի են մոտենում բնությանը և արվեստին, հանդիպում են, ընկերանում, մի լավ ծիծաղում ու երբեմն էլ հուզմունքից չեն կարողանում խոսել ներկայացումից հետո։ Իսկ մեզ համար -ը դարձել է հարազատ միջավայր ու կյանքի կարևոր մաս։

Գիտենք՝ այս ամենի հետևում որքան աշխատանք, համառություն ու հոգս կա։ Շնորհակալ ենք, որ շարունակում ես նոր բաներ մտածել ու անել, մարդկանց համախմբել և մեզ էլ մասնակից դարձնել այդ ամենին։

Մաղթում ենք քեզ առողջություն, ընտանիքիդ կողքին շատ երջանիկ օրեր ու լավ լուրեր։ Թող կողքիդ միշտ լինեն մարդիկ, որոնց կարող ես վստահել, իսկ ծրագրերդ իրականացնելու ուժն ու հնարավորությունները չպակասեն։

Շնորհավո՛ր ծնունդդ, Տիգրա՛ն ջան։ Սիրում ու գնահատում ենք քեզ։ 💚

18/09/2026

🎭 Սարոյանական օրերը՝ արդեն գեղեցիկ հիշողություն

-ում «Խաղողի Այգին» ներկայացմամբ փակվեցին Սարոյանական օրերը։

Ներկայացման ընթացքում մենք ապրեցինք Սարոյանի աշխարհում՝ պարզ, մարդկային, երբեմն ժպիտով, երբեմն հուզմունքով, բայց միշտ շատ հարազատ պատմությունների մեջ։ 🍇

Շնորհակալ ենք հանդիսատեսին, ովքեր մեզ հետ էին և իրենց ներկայությամբ ստեղծեցին այս առանձնահատուկ մթնոլորտը։

Սարոյանական օրերն ավարտվեցին, բայց Սարոյանի պատմությունները դեռ երկար կմնան մեզ հետ։ 💚

Մինչ նոր հանդիպում՝ ՀանդArt-ում։

🚌 Գործում է երկկողմանի ուղևորափոխադրություն

📍 Բյուրական, այգի
👇 Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարեք։
☎️ 077 882 883

🎭 "Մեր Կարմիր Կանաչ Տունը" #Սեպտեմբեր27  Շնորհակալ ենք Ձեզ, մեր սիրելի հանդիսատես… ❤️Հաջորդ ներկայացումները կկայանան՝🗓 Ս...
18/09/2026

🎭 "Մեր Կարմիր Կանաչ Տունը"
#Սեպտեմբեր27
Շնորհակալ ենք Ձեզ, մեր սիրելի հանդիսատես… ❤️

Հաջորդ ներկայացումները կկայանան՝
🗓 Սեպտեմբեր 24 🕗 19:30
🗓 Հոկտեմբեր 1 🕗 18:00
🗓 Հոկտեմբեր 3 🕗 16:00
🗓 Հոկտեմբեր 4 🕗 16:00
🗓 Հոկտեմբեր 9 🕗 18:00

🎭 Տրագիկոմեդիա՝ ընտանիքի, սիրո և արվեստի մասին, որտեղ ամենաթանկ զգացմունքները դառնում են ամենադժվար փորձությունը։
Մի ներկայացում, որտեղ հումորը թաքցնում է խոր ցավ, լռությունը՝ չասված խոսքեր, իսկ սովորական թվացող հարաբերությունները բացում են մարդու ամենախոր զգացմունքները։

#Գլխավոր դերերում՝
🎭 Ջուլիետա Ստեփանյան և Սամվել Բաղինյան
#Դերասաններ
🎭 Իշխան Ղարիբյան
🎭 Արուս Գրիգորյան
🎭 Անի Պետրոսյան
🎭 Տիգրան Գյուլումյան

#Հեղինակ և պրոդյուսեր
Տիգրան Գյուլումյան
#Բեմադրիչ
Արթուր Սարիբեկյան
#Հագուստի նկարիչ
Հելեն Տիտանյան

🚌 Գործում է երկկողմանի ուղևորափոխադրություն

📍 Բյուրական, այգի
👇 Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարեք։
☎️ 077 882 883

🎭 "Խաղողի Այգի"   🎭 #ՍԵՊՏԵՄԵՄԲԵՐ19Սիրելի հանդիսատեսներ,💚 Շնորհակալություն ձեր մեծ հետաքրքրության և ջերմ արձագանքների համ...
15/09/2026

🎭 "Խաղողի Այգի" 🎭
#ՍԵՊՏԵՄԵՄԲԵՐ19

Սիրելի հանդիսատեսներ,
💚 Շնորհակալություն ձեր մեծ հետաքրքրության և ջերմ արձագանքների համար։
Սեպտեմբերի 19-ին կայանալիք Վիլյամ Սարոյանի «Խաղողի Այգին» ներկայացման բոլոր տոմսերը կրկին սպառվել են։

🙏 Մենք գնահատում ենք ձեր աջակցությունն ու սերը

📍 Բյուրական, այգի
👇 Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարեք։
☎️ 077 882 883

15/09/2026

🇦🇲 Սեպտեմբերի 20-ին -ում մեծ տոն է լինելու։

Հայաստանի անկախության 35-ամյակը նշելու ենք բաց երկնքի տակ՝ կենդանի երաժշտությամբ, պարով ու բարձր տրամադրությամբ։

Բեմում կլինեն՝
🎤 Hayat Project-ը
🎸 Hay8yun բենդը

Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչեն նոր երգեր, իսկ արդեն սիրված երգերը կերգենք բոլորս միասին։

Այս երեկոն բաց թողնել չի կարելի նաև մեկ այլ պատճառով․ սա կլինի տարվա վերջին համերգը թե՛ Hayat Project-ի, թե՛ ՀանդArt-ի համերգային ծրագրում։ Ուրեմն տարին ամփոփելու ենք այնպես, ինչպես սիրում ենք՝ լավ երաժշտությամբ, ընկերներով ու մեծ տոնով։ 💃🏻🕺🏻

Հավաքեք ընկերներին, եկեք ընտանիքով և միասին անցկացնենք սեպտեմբերի ամենաուրախ երեկոներից մեկը։ Ձեզ սպասում են համեղ ուտեստներ, սիրելի երգեր և բարձր տրամադրություն:

🗓 Սեպտեմբերի 20 | 20:00
📍 ՀանդArt մշակութային այգի

🚌 Գործում է երկկողմանի ուղևորափոխադրություն

📍 Բյուրական, այգի
👉 Տեղեկությունների և տոմսերի համար ☎️ 077 882 883
👉 Ռեստորանի ամրագրման համար ☎️ 077 094 044

14/09/2026

🎭 «Մայլից մայլա»-ն -ում էր

❤️ Գյումրվա հումորը, բարբառը, ծիծաղելի պատմություններն ու անկեղծ տրամադրությունը մի երեկո տեղափոխվել էին ՀանդArt։

Շնորհակալ ենք Գյումրիի «Մտորումների թատրոնին»՝ հրաշալի ներկայացման համար, իսկ մեր հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության, ծափերի ու բարձր տրամադրության համար։ 💚

Ահա մի քանի կադր՝ այդ գեղեցիկ ու շատ ուրախ երեկոյից։

13/09/2026

🎭 «Մեր Կարմիր Կանաչ տունը» ❤️💚
🗓 Սեպտեմբեր 24 🕗 19։30
🗓 Սեպտեմբեր 27 🕗 18։30

🎭 Տրագիկոմեդիա՝ ընտանիքի, սիրո և արվեստի մասին, որտեղ ամենաթանկ զգացմունքները դառնում են ամենադժվար փորձությունը։
Մի ներկայացում, որտեղ հումորը թաքցնում է խոր ցավ, լռությունը՝ չասված խոսքեր, իսկ սովորական թվացող հարաբերությունները բացում են մարդու ամենախոր զգացմունքները։

#Գլխավոր դերերում՝
🎭 Ջուլիետա Ստեփանյան և Սամվել Բաղինյան
#Դերասաններ
🎭 Իշխան Ղարիբյան
🎭 Արուս Գրիգորյան
🎭 Անի Պետրոսյան
🎭 Տիգրան Գյուլումյան

#Հեղինակ և պրոդյուսեր
Տիգրան Գյուլումյան
#Բեմադրիչ
Արթուր Սարիբեկյան
#Հագուստի նկարիչ
Հելեն Տիտանյան

🗓 Սեպտեմբեր 24 🕗 19։30
🗓 Սեպտեմբեր 27 🕗 18։30

Պատրաստվեք մի պատմության, որը կծիծաղեցնի, կհուզի ու երկար կմնա ձեր մտքում։

‼️ Հ․Գ․ - Սիրելի հանդիսատես, եղանակային պայմաններով ստեղծված անհարմարությունների պատճառով տոմսերը վերադարձի ենթակա չեն, սակայն դրանք կարող եք ազատ օգտագործել մեր հաջորդ ներկայացման կամ այլ միջոցառման ընթացքում։
💚 Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և աջակցության համար։

🚌 Գործում է երկկողմանի ուղևորափոխադրություն

📍 ՀանդArt Մշակութային Այգի (Բյուրական)
ℹ Տոմսերի համար՝ ☎️ 077 882 883
ℹ Ռեստորանի ամրագրման համար՝ ☎️ 077 094 044

13/09/2026

🎭 ՆՌՆԵՆԻ 🌿
📅 Սեպտեմբեր 25 ⏰ 19:30
📅 Սեպտեմբեր 26 ⏰ 13:00
📅 Սեպտեմբեր 27 ⏰ 13:00

ℹ️ «ՆՌՆԵՆԻ»՝ ներկայացում սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին։ Երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությունների առաջ։
Իրական դեպքերի հիման վրա ստեղծված այս կատակերգությունը կզարմացնի Ձեզ անսպասելի շրջադարձերով, կծիծաղեցնի սուր հումորով և կհուզի անկեղծությամբ։

❤️ Ներկայացումը համադրություն է թեթևության ու խորության, պարզության ու բարդ իրականության միջև։

Դերասաններ
🎭 ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ջուլիետա Ստեփանյան
🎭 ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լուիզա Ղամբարյան
🎭 Ագնեսա Շահնազարյան
🎭 Արծրուն Հարությունյան

✍️ Բեմադրության հեղինակ և բեմադրիչ՝ Տիգրան Գյուլումյան
🧥 Հագուստի նկարիչ՝ Հելեն Տիտանյան

‼️ Տոմսերի քանակը սահմանափակ է
📅 Սեպտեմբեր 25 ⏰ 19:30
📅 Սեպտեմբեր 26 ⏰ 13:00
📅 Սեպտեմբեր 27 ⏰ 13:00

🥘 ՀանդArt-ը սպասում է ձեզ ոչ միայն ներկայացմամբ, այլ նաև իր համեղ խոհանոցով, մաքուր օդով և իսկական հայկական հյուրընկալությամբ։

‼️ Հ․Գ․ - Սիրելի հանդիսատես, եղանակային պայմաններով ստեղծված անհարմարությունների պատճառով տոմսերը վերադարձի ենթակա չեն, սակայն դրանք կարող եք ազատ օգտագործել մեր հաջորդ ներկայացման կամ այլ միջոցառման ընթացքում։
💚 Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և աջակցության համար։

🚌 Գործում է երկկողմանի ուղևորափոխադրություն

📍 ՀանդArt Մշակութային Այգի (Բյուրական)
ℹ Տոմսերի համար՝ ☎️ 077 882 883
ℹ Ռեստորանի ամրագրման համար՝ ☎️ 077 094 044

13/09/2026

🍇 #Սարոյանական օրերը փակվեցին -ում

Սեպտեմբերի 12-ին -ում կայացավ Սարոյանական օրերի փակումը՝ «Խաղողի Այգին» ներկայացմամբ։

💚 Երեկոն լի էր Սարոյանի ջերմությամբ, պատմություններով, հույզերով ու թատրոնի այն մթնոլորտով։

#Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ էին և սիրում ու գնահատում են #Սարոյանի աշխարհը և յուրաքանչյուր անգամ իրենց ներկայությամբ ավելի ամբողջական են դարձնում մեր երեկոները։ 💚

Մինչ նոր հանդիպումներ՝ ՀանդArt-ում։

🎭 "ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ" ներկայացումը կարող եք դիտել
📅 ՍԵՊՏԵՄԲԵՐ 19 🕒 16:00

🚌 Գործում է երկկողմանի ուղևորափոխադրություն

📍 Բյուրական, այգի
👇 Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարեք։
☎️ 077 882 883

Address

Եզնիկ կողբացի 42
Yerevan

Telephone

+37477882883

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bemel Production posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category