05/05/2026
Մայիսի 08, ուրբաթ | 21:00
Լսելու ենք, պրպտելու ենք ու նույնիսկ նայելու ենք հայկական փանք-երաժշտությանը՝ հայկական անդերգրաունդի «գորշ կարդինալի» և «Փնտի Խողովակ» հետազոտական մուլտիմեդիա ալիքի ստեղծողի հետ միասին։
Դիմավորե՛ք. երաժշտական աֆերիստ, փանք-հաշվապահ, փակ աչքերով արևին նայելու մեծագույն սիրահար և, վերջապես, այս անգամ բացառապես իր իսկական անունով հանդես եկող՝ Արեգ Առաքելյան։
Նաև․ «00-ականների հայկական փանքի անթոլոգիա» կասետ-զինի (cassette-zine) շնորհանդես, այդ թվում՝ դիզայն-պրեզենտացիա SYNDICATS STUDIOS -ի համահիմնադիր, Drink and Draw | Yerevan -ի կազմակերպիչ` իլյուստրատոր Մարի Գրիգորյանի կողմից։
Հանդիպման լեզուն՝ հայերեն
Մուտքն անվճար