Artsakh Career Expo

Artsakh Career Expo Artsakh Career Expo-ն աշխատանքի տոնավաճառ է Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար

Սիրելի՛ ընկերներ և հետևորդներ, մեր ողջ թիմը դատարպարտում է լռությունն ու անտարբերությունը ապօրինաբար պահվող հայ գերիների...
03/03/2025

Սիրելի՛ ընկերներ և հետևորդներ, մեր ողջ թիմը դատարպարտում է լռությունն ու անտարբերությունը ապօրինաբար պահվող հայ գերիների առողջության ու կյանքի հարցի շուրջ:

Նման իրավիճակներում ասել, որ «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ» և լռել, դա անթույլատրելի է:
բաքվի բերդում, կարող էին լինել մեզնից յուրաքանչյուրի հարազատները, ծնողները, ընկերները կամ գուցե հենց մենք:
Մի՛ եղեք անտարբեր ու մի՛ սպասեք, որ դժբախտությունը գա ձեր ընտանիք ու նոր դրսևորեք համարձակություն դրա մասին խոսելու: Դա անթույլատրելի է:

Մենք ևս պահանջում ենք միջազգային հանրությանը լսել ու բարձրաձայել այս խնդրի մասին տարբեր հարթակներում և ցուցաբերել բժշկական և մարդասիրական օգնություն հայ գերիներին:

Մի՛ լռեք:

8 18 Special Edition Consulting-ի թիմը, Nana Hovhannisyan-ը,  AGBU Armenia «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակն...
20/09/2024

8 18 Special Edition Consulting-ի թիմը, Nana Hovhannisyan-ը, AGBU Armenia «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակներում մեկնարկում է նախագիծ, որը կօգնի ձեզ աշխատաշուկայում անհրաժեշտ հմտություններ զարգացնել, աշխատանք գտնել և նոր կապեր հաստատել։

Մեր նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը Հայաստանի աշխատաշուկայում։

Ու՞մ համար է այս ծրագիրը.

✅Արցախից տեղահանվածների, ովքեր փնտրում են աշխատանք և աշխատաշուկայում բախվել են խնդիրների
✅Կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները մրցունակ լինելու համար։

Ինչպե՞ս մասնակցել ծրագրին.

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ տրամադրելով տեղեկատվություն ձեր մասին։ Խնդրում ենք անցնել հղումով և լրացնել մասնակցության հայտը՝ https://forms.gle/sSZeeN6cgVEZymtV6 ։ Այնուհետև մեր աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ ծրագրի և Ձեր մասնակցության վերաբերյալ հարցերին պատասխանելու և զրուցելու նպատակով։

❗️ԿԱՐԵՎՈՐ․ մասնակիցների քանակը սահմանափակ է։

Ի՞նչ ակնկալել ծրագրի ավարտին.

➡️Դուք ձեռք կբերեք ծանոթություններ աշխատաշուկայում ճանաչված գործատուների հետ, մասնավորապես մարդկային ռեսուրսների աշխատակիցների հետ:
➡️Գնահատել այս աշխատաշուկայում ձեր իրական հնարավորությունները և ներուժը:
➡️Դասընթացների արդյունքում դուք ձեռք կբերեք անհրաժեշտ ոչ մասնագիտական հմտություններ, որոնք կօգնեն ձեզ աշխատաշուկայում:
➡️Հնարավորություն կստանաք հիմք ստեղծել ձեր կարիերայի զարգացման համար և ստանալ կարիերայի ուղղորդում:

⏩ Մեկնարկ՝ հոկտեմբերի 8
🎯Ավարտ՝ դեկտեմբերի 6
📚Ծրագրի անցկացման ֆորմատ՝ լսարանային և առցանց
📅Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 24
📞Հեռախոս՝ +374 33 818 818 (նաև WhatsApp և Viber)

«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։

📝Հարց և պատասխան

❓Ու՞մ համար է այս ծրագիրը.

Բոլոր արցախցիների համար, ովքեր հետաքրքրված են աշխատաշուկայում ոչ մասնագիտական հմտություններ զարգացնելու և աշխատանք գտնել հարցում։

❓Կարո՞ղ եմ արդյոք մասնակցել ծրագրին, եթե արդեն իսկ ունեմ աշխատանք։

Այո, կարող եք, քանի որ ծրագրի նպատակը համապատասխան հմտությունների զարգացման արդյունքում նաև վերապրոֆիլավերում է:

❓Որո՞նք են համարվում անհրաժեշտ ոչ մասնագիտական հմտությունները։

Կարիերայի համար կարևոր, ոչ մասնագիտական հմտություններ են, որոնք անհրաժեշտ են աշխատանքային գործընթացի ճիշտ կազմակերպման և բարձր արդյունավետության համար։ Օրինակ՝ ինչպես նախապատրաստվեք հարցազրույցներին, ինչպես ներկայացնեք ձեր փորձառությունը, կամ ինչպես ճիշտ կառավարեք ժամանակը, կազմակերպեք ձեր առօրյա աշխատանքը, գնահատեք ձեր ներուժը։

❓Ինձ աշխատանքով ապահովելու ե՞ք դասընթացից հետո։

Ծրագիրը նախատեսում է փոխանցել ձեզ անհրաժեշտ հմտություններ, ծանոթություններ, կապեր, սակայն իրականում ձեզնից է կախված, որքանով արագ կհաջողեք աշխատաշուկայում։

★ Գեղագիտության ազգային կենտրոնը հայտարարում է 8 – 18 տարեկան արցախցի երեխաների և պատանիների ընդունելություն:📍 Գեղագիտու...
27/03/2024

★ Գեղագիտության ազգային կենտրոնը հայտարարում է 8 – 18 տարեկան արցախցի երեխաների և պատանիների ընդունելություն:
📍 Գեղագիտության ազգային կենտրոնում վերապատրաստման դասընթացներ անցած արցախցի ուսուցիչները ապրիլ – մայիս ամիսներին դասընթացներ կանցկացնեն արցախցի երեխաների և պատանիների համար։
📍 Դասընթացների ուղղություններ․
• գեղարվեստական տպագրություն
• խեցեգործություն
• ասեղնագործություն
• բատիկ
📍 Դասընթացների ավարտին կկազմակերպվի ցուցահանդես, իսկ մասնակիցները կստանան դասընթացների մասնակցության վկայական։
📍 Մասնակցության համար, խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը․ https://forms.gle/P1ut6R3iKKF5mde1A
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ապրիլի 3։
📍 Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել 099527114, 060833383 հեռախոսահամարներով։
★ «Արցախ․ արվեստի ոլորտի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ» նախագիծն իրականացվում է ArtNexus ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի և ՍԻԴԱ-ի աջակցությամբ։

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն

‼️‼️‼️
01/03/2024

‼️‼️‼️

🔉 Տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին, ժամը՝ 18։00-ին, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի կունենա արցախցի կին ձեռներեցների համար նախատեսված միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան ՀՀ-ում ձեռներեցության ոլորտում իրավական և օրենսդրական կարգավորումներին։

🗣️ Գլխավոր խոսնակ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան` Արամ Խաչատրյան:

🗒️ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև փետրվարի 29, 23:59՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը․ https://forms.gle/mmpPKmzm5jGzquw28

📍Միջոցառումն անցկացվելու է AITC( AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF) կենտրոնում (հասցեն՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ, 1-ին հարկ՝ https://goo.gl/maps/Ddm2nQ8LG6RDr6LbA

★ Գեղագիտության ազգային կենտրոնը մեկնարկում է «Արցախ․ արվեստի ոլորտի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ» նախագիծը։ ...
14/02/2024

★ Գեղագիտության ազգային կենտրոնը մեկնարկում է «Արցախ․ արվեստի ոլորտի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ» նախագիծը։
📍 Նախագիծն իրականացվում է ArtNexus ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի և ՍԻԴԱ-ի աջակցությամբ։
📍 Նախագծի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել արվեստի ոլորտում աշխատող արցախցի ուսուցիչներին զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կիսվել իրենց փորձով, ծանոթանալ Գեղագիտության ազգային կենտրոնի դասավանդման մեթոդներին։
📍 Վերապատրաստման դասընթացների փուլը հաջողությամբ անցնելուց հետո Գեղագիտության ազգային կենտրոնը արցախցի մանկավարժներին հնարավորութուն և հարթակ կտրամադրի աշխատելու արցախցի երեխաների և պատանիների հետ (16 դաս տևողությամբ)՝ խթանելու արվեստային կրթության զարգացումը, ինչպես նաև նպաստելու մանկավարժների հետագա զբաղվածության ապահովմանը։
📍 Նախագծին կարող են դիմել 18 տարին լրացած, արվեստի ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական և մանկավարժական փորձ ունեցող արցախցի ուսուցիչները։
Նախագծին մասնակցության ընտրությունը կկատարվի մրցութային կարգով։
📍 Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն հետևյալ ուղղություններում․
- ներառական կրթություն
- թատերարվեստ
- գեղարվեստական տպագրություն
- խեցեգործություն
- ասեղնագործություն
- բատիկ
📍 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Վերապատրաստման փուլը հաջողությամբ հաղթահարած մանակավարժները կվճարվեն արցախցի երեխաների և պատանիների հետ դասընթացներ անցկացնելու համար։
📍 Ժամանակացույց
01․02 – 20․02 - Հայտադիմումների ընդունում
20․02 – 01․03 - Ընտրություն
01․03 - 04․03 - Ընտրության արդյունքների հրապարակում
04․03 – 21․03 - Վերապատրաստման դասընթացներ
21․03 – 31․03 - Արցախցի երեխաների ընդունելություն
01․04 – 05․05 - Դասընթացներ արցախցի մանկավարժների կողմից
📍 Դիմելու համար, անհրաժեշտ է [email protected] էլ․ փոստի հասցեին ուղարկել․ ինքնակենսագրական, անձը հաստատող փաստաթուղթ, լուսանկար, դիմորդի կողմից արված աշխատանքների կամ դասավանդման ընթացքում դիմորդի սաների կողմից ստեղծված աշխատանքների պորտֆոլիո։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 20։
★ Հետադարձ կապ` [email protected], 099527114

Henrik Igityan National Centre for Aesthetics

Մեր թիմի նոր նախաձեռնությունը 🙌Business Conference for Students: EduTrend Project with ASUE_________English text below 👇...
02/02/2024

Մեր թիմի նոր նախաձեռնությունը 🙌

Business Conference for Students: EduTrend Project with ASUE
_________

English text below 👇

«EduTrend» նախագիծը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում են մասնակցելու «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական կոնֆերանսին, որը նախատեսված է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համար:

📌 Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:

Կոնֆերանսի թեմաներն են՝

- Բարձրագույն կրթության կարևորությունը բիզնեսում:

- Տնտեսագիտություն. անհրաժեշտությո՞ւն, թե՞ ռազմավարական առավելություն Ձեր բիզնեսի հաջողությունում:

- AI գրագիտություն․ որո՞նք են 21-րդ դարի պարտադիր հմտությունները:

- Առաջնորդությունը փոփոխվող աշխարհում․ ինչպե՞ս դառնալ ապագա առաջնորդ:

- Ինչպե՞ս ներգրավել ֆինանսական միջոցներ բիզնես սկսելու համար:

- Հաջողության պատմություն:

❗️Կոնֆերանսն անվճար է, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/UH2TgMhxcmCArpRT8

________

The "EduTrend" project and the Armenian State University of Economics invite you to participate in the university conference entitled "Business in a Changing World”, designed for students of both state and non-state universities in the Republic of Armenia.

📌 The conference is scheduled for February 23, from 14:00 to 19:00, in Auditorium 315 of the Faculty of Management at the ASUE.

The conference will cover the following topics:

- The Importance of Higher Education in Business.

- Economics: Essential Foundation or Strategic Advantage in Driving Business Success?

- Panel Discussion: Digital Literacy / AI Literacy: Must-Have Skills in the 21st Century.

- Leadership in a Changing World: How to be a Future Leader?

- How to Find Investments for Starting a Business?

- Inspiring and Motivating: Success Story.

❗️ The conference is free. To participate, please register using the following link:
https://forms.gle/UH2TgMhxcmCArpRT8

‼️‼️‼️Այսօր‼️‼️‼️Մենք արդեն պատրաստ ենք: 13:00-ից սկսած կարող եք գալ և մասնակցել Artsakh Career Expo  աշխատանքի և կարիեր...
10/12/2023

‼️‼️‼️Այսօր‼️‼️‼️

Մենք արդեն պատրաստ ենք:
13:00-ից սկսած կարող եք գալ և մասնակցել Artsakh Career Expo աշխատանքի և կարիերայի տոնավաճառին:
Սպասում ենք բոլորիդ:

😍Holiday Inn Yerevan Hotel (Ամիրյան 2)

Artsakh Career Expo Vol. 2-ի հաջորդ խոսնակն է ICF քոուչ, Skillford-ի հիմնադիր և թրեյներ Աստղիկ Փաշայանը: Ելույթի ժամ՝ 13...
09/12/2023

Artsakh Career Expo Vol. 2-ի հաջորդ խոսնակն է ICF քոուչ, Skillford-ի հիմնադիր և թրեյներ Աստղիկ Փաշայանը:

Ելույթի ժամ՝ 13:00:

Թեմա՝ «Ինչպե՞ս ճիշտ դնել նպատակներ»:

Հանդիպում ենք՝
📌 Դեկտեմբերի 10-ին, 13:00-19։00
📍Holiday Inn Hotel-ում (Amiryan 2)

09/12/2023

Ինչ սպասել Artsakh Career Expo | Vol. 2-ից 🧐

📅 Դեկտեմբերի 10, 11:00-19:00
📍 Holiday Inn Yerevan

#Արցախ

09/12/2023

❓Ի՞նչ սպասել Artsakh Career Expo-ից:

📅Դեկտեմբերի 10
⏰13:00-19:00
📍Holiday Inn Yerevan (Ամիրյան 2)

Address

Amiryan Str.,2
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Artsakh Career Expo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Artsakh Career Expo:

Share

Category