Yerevan Perspectives International Music Festival

Yerevan Perspectives International Music Festival "Yerevan Perspectives" International Music Festival is an annual, year round festival. It was founded in 2000 by composer Prof. Stepan Rostomyan.

Yerevan Perspectives is a leading international music festival in Armenia acclaimed as one of the best in Europe. The Festival program presented top-class orchestras and musicians of our time such as Vienna Philharmonic Orchestra and Berlin Staatskapelle, Royal Concertgebouw Orchestra and Israel Philharmonic, Mariinsky Symphony and Royal Philharmonic Orchestra, conductors Lorin Maazel, Michael Til

son Thomas, Daniel Barenboim, Zubin Mehta, Valery Gergiev, Christoph Eschenbach, soloists Pinchas Zukerman, Evgeny Kissin, Ivo Pogorelich, Sir András Schiff, Maxim Vengerov, Yefim Bronfman, Joshua Bell, Mikhail Pletnev, Plácido Domingo, Andrea Bocelli, Renée Fleming, Dmitry Hvorostovsky, among other finest conductors, soloists, choirs and quartets of the world.

✨ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ✨Թող 2026 թվականը լցվի բարձրարվեստ երաժշտության հնչյուններով, դառնա ոգեշնչող հանդիպում...
31/12/2025

✨ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ✨

Թող 2026 թվականը լցվի բարձրարվեստ երաժշտության հնչյուններով, դառնա ոգեշնչող հանդիպումների և անմոռանալի համերգների տարի։ Մաղթում ենք խաղաղություն, ստեղծագործական վերելք և նոր երաժշտական հորիզոններ՝ միասին բացահայտելու, լսելու և ապրելու համար։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն

-------

✨ Merry Christmas and Happy New Year ✨

May 2026 be filled with the sounds of great music and become a year of inspiring encounters and unforgettable concerts.
We wish you peace, creative growth, and new musical horizons to discover, listen to, and experience together.

Yerevan Perspectives International Music Festival

Խորը ցավով տեղեկացանք աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր, հայազգի ծագումով   Քշիշտոֆ Պենդերեցկու տիկնոջ՝ «Հեռանկարներ» փառատոնի...
07/11/2025

Խորը ցավով տեղեկացանք աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր, հայազգի ծագումով Քշիշտոֆ Պենդերեցկու տիկնոջ՝ «Հեռանկարներ» փառատոնի սիրելի բարեկամ Էլժբիետա Պենդերեցկայի մահվան մասին։ Տիկին Էլժբիետան Լյուդվիգ վան Բեթհովեն Ասոցիացիայի նախագահն էր, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրենը:

Էլժբիետա Պենդերեցկան բացառիկ ներդրում է ունեցել Քշիշտոֆ Պենդերեցկու ժառանգության պահպանման և տարածման գործում, չորս տարի շարունակ «Հեռանկարներ» փառատոնի հյուրն է եղել «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարի շրջանակներում:

Հանգչիր խաղաղությամբ, թանկագին տիկին Պենդերեցկա:
———
We are deeply saddened to learn about the passing of Elżbieta Penderecka, the beloved friend of the “Yerevan Perspectives” International Music Festival and the wife of the world-renowned Polish composer of Armenian descent, Krzysztof Penderecki.

Mrs. Elżbieta Penderecka was the President of the Ludwig van Beethoven Association and the General Director of the Ludwig van Beethoven Easter Festival.

She made an exceptional contribution to preserving and promoting the legacy of Krzysztof Penderecki and was a distinguished guest of the “Yerevan Perspectives” Festival for four years within the framework of the Penderecki Days in Armenia concert series.

Rest in peace, dear Mrs. Penderecka.

🎹 Congratulations to Maestro   Evgeny Kissin on his birthday. His incredible artistry, deep musicianship, and sincere hu...
10/10/2025

🎹 Congratulations to Maestro Evgeny Kissin on his birthday.
His incredible artistry, deep musicianship, and sincere human warmth have made him a true friend of the Yerevan Perspectives International Music Festival and of Armenia.

We are thankful for his kindness, his closeness to our Festival and our country, and for all the inspiration and unforgettable moments he has given to our audiences.

Խորը ցավով տեղեկացանք մեծ կոմպոզիտոր և սիրելի բարեկամ՝ Ռոդիոն Շչեդրինի մահվան մասին։ Դեռ թարմ ու հուզիչ են նրա և անկրկնե...
30/08/2025

Խորը ցավով տեղեկացանք մեծ կոմպոզիտոր և սիրելի բարեկամ՝ Ռոդիոն Շչեդրինի մահվան մասին։ Դեռ թարմ ու հուզիչ են նրա և անկրկնելի Մայա Պլիսեցկայայի Հայաստան կատարած պատմական այցերի հիշողությունները՝ «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի հրավերով։ Հանգչիր խաղաղությամբ, թանկագին Մաեստրո։
———
We are deeply saddened to learn about the passing of the great composer and dear friend, Rodion Shchedrin. The memories of his and the incomparable Maya Plisetskaya’s historic visits to Armenia, at the invitation of the “Yerevan Perspectives” International Music Festival, remain vivid and deeply moving. Rest in peace, dearest Maestro.

🎉 Շնորհավոր Մայիսի 28 🇦🇲 Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը ------ 🎼 Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում 🎶 Դիրիժո...
28/05/2025

🎉 Շնորհավոր Մայիսի 28 🇦🇲 Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը
------
🎼 Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում
🎶 Դիրիժոր՝ Մայքլ Թիլսոն Թոմաս
🏆 «Գրեմմի» մրցանակի 12-ակի դափնեկիր

Vienna Philharmonic Orchestra performing the hymn of Armenia conductor Michael Tilson ThomasYerevan, Armenia 11.04.2013

🎙 Այսօր՝ մեծն Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը հիշում է լեգենդար արտիստի վերջին մենահամերգը Հ...
22/05/2025

🎙 Այսօր՝ մեծն Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը հիշում է լեգենդար արտիստի վերջին մենահամերգը Հայաստանում՝ կայացած 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։ Սա այն եզակի համերգներից էր, որն առանձնացավ «Հեռանկարներ» փառատոնի կազմակերպած հարյուրավոր համերգներից՝ իր հուզիչ մթնոլորտով, մաեստրոյի խոսքերի իմաստությամբ ու քաղցրությամբ, անմոռանալի հիշողություններով։
Շառլ Ազնավուրը մեր պատկերացրած իսկական հայի մարմնավորումն է՝ բացառիկ տաղանդ, հայրենասեր, բարեգործ ու պայքարող ոգի։
«Հեռանկարներ» փառատոնն իր խորին հարգանքն է հայտնում մեծ արվեստագետի հիշատակին, ով ընդմիշտ շարունակելու է ապրել մեր հիշողության և սրտերի մեջ։

Տասը տարի առաջ այս օրերին փառատոնի «Քեզ հետ, Հայաստան» նախագիծն իր շուրջը հավաքեց աշխարհի ականավոր նվագախմբերին, դիրիժոր...
24/04/2025

Տասը տարի առաջ այս օրերին փառատոնի «Քեզ հետ, Հայաստան» նախագիծն իր շուրջը հավաքեց աշխարհի ականավոր նվագախմբերին, դիրիժորներին և մենակատարներին, ովքեր իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին և բարձրացրեցին իրենց ձայնը ամոթալի ժխտողականության դեմ՝ մոլորակի ամենահեղինակավոր համերգասրահներում։

Ահա այդ պատմական համերգաշարից մի անմոռանալի դրվագ՝ Եվգենի Կիսինի «Կռունկ»-ի կատարումը Նյու Յորքի Քարնեգի Հոլում։

-------
Ten years ago, around this time, the Festival’s “With You, Armenia” project brought together some of the world’s most renowned orchestras, conductors, and soloists, who expressed their solidarity with the Armenian people and raised their voices against the shameful denial — in the most prestigious concert halls across the globe.

Here is an unforgettable moment from that historic concert series: Evgeny Kissin’s performance of “Krunk” at Carnegie Hall in New York.

In 2015 Armenia commemorates the centenary of the Armenian Genocide and about two dozen famous musicians are going to give memorial concerts in the world`s m...

Այսօր «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ...
04/04/2025

Այսօր «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանի ծծնդյան օրն է: Դժվար է գերագնահատել պարոն Ռոստոմյանի ահռելի ներդրումը Հայաստանի մշակութային կյանքում՝ որպես նվիրյալ մտավորական, դասախոս և երաժիշտ, ում ստեղծագործություների կատարումներն ողջ աշխարհում ճանաչելի են դարձրել մեր երկիրը: Մաղթում ենք սիրելի Մաեստրոյին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:

🎼 Տասը տարի առաջ՝ մարտի 3-ին, Երևանյան Հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնը Երուսաղեմի Օպերային թատրոնում կազմակեր...
03/03/2025

🎼 Տասը տարի առաջ՝ մարտի 3-ին, Երևանյան Հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնը Երուսաղեմի Օպերային թատրոնում կազմակերպեց մի հիշարժան համերգ, որը նշանավորեց «Քեզ հետ, Հայաստա՛ն» ծրագրի մեկնարկը՝ դառնալով իսկապես պատմական համերգաշար:

🎻 Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող էստոնացի դիրիժոր-ջութակահար Անդրես Մուստոնենի գլխավորութամբ, կատարեց Կոմիտասի, Ստեփան Ռոստոմյանի, Արամ Խաչատրյանի և Բեթհովենի ստեղծագործությունները:

🎻 9 «Գրեմմի» մրցանակի արժանացած, Նյու Յորքում հիմնադրված լեգենդար «Էմերսոն» լարային քառյակը, որն ավելի քան չորս տասնամյա...
30/01/2025

🎻 9 «Գրեմմի» մրցանակի արժանացած, Նյու Յորքում հիմնադրված լեգենդար «Էմերսոն» լարային քառյակը, որն ավելի քան չորս տասնամյակ հանդիսանում է կամերային երաժշտության կատարելության խորհրդանիշ, առաջին անգամ այցելեց մեր տարածաշրջան 2017 թվականին՝ փառատոնի հրավերով։

Այս լեգենդար քառյակը հայտնի է ոչ միայն իր բացառիկ կատարումներով, այլև երաժշտության մեկնաբանման նոր չափանիշներ սահմանելով։ Լոնդոնի «THE TIMES»-ն այս մասին գրել է. «Նման երաժիշտները հույս են ներշնչում մարդկության ապագայի համար»։

Today marks the 84th birthday of the legendary Plácido Domingo. As one of the most celebrated figures in opera, his voic...
21/01/2025

Today marks the 84th birthday of the legendary Plácido Domingo. As one of the most celebrated figures in opera, his voice has resonated across the globe, leaving an indelible mark on the world of classical music.

Yerevan Perspectives is proud to have hosted this iconic artist on its stage in 2010, a performance that remains unforgettable.

🎼 Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2013 թվականի համերգը պատմական իրադարձություն էր Երևանում։ Այն Հայաստանը ներկայացրեց որպ...
20/01/2025

🎼 Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2013 թվականի համերգը պատմական իրադարձություն էր Երևանում։ Այն Հայաստանը ներկայացրեց որպես աշխարհի երաժշտական մայրաքաղաքներից մեկը։

Համերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ 12 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ։ Համերգի մենակատարն էր Եֆիմ Բրոնֆմանը։

Իրադարձային երեկոն սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարմամբ։

Address

26, 1 Vazgen Sargsyan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+37477162957

Alerts

Be the first to know and let us send you an email when Yerevan Perspectives International Music Festival posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share