20/11/2025
«Ահա հիմա, երբ օրն ավարտվում է, և հնչել է քաղաքի տարբեր բեմերից բազմաբնույթ երաժշտությունը, թնդացել հրավառությունը և հիացրել բոլորին "իր ողջ հմայքով", և հազարավոր մարդիկ շտապում են հասնել իրենց կացարանները մայրաքաղաքի սրտում եռացող տոնախմբության խառնարանից' ուզում եմ ասել "շնորհավոր ԻՄ քաղաք": Այս տարի առանձնահատուկ թրթիռով էր լցված ինձ համար այս օրը: Ավելի քան մեկ տարի փնտրել եմ ինձ հոգեհարազատ ընկեր' նկարիչ, որի հետ որպես համադրող, կանեմ Երևանին նվիրված ցուցահանդես և իմ ուրույն ձևով կնշեմ այս օրը: Եւ ահա ձմռանը գտա "իմ սրտի երեւանցի", " իմ շնորհաշատ հանցակից", քաղաքի անձնուրաց սիրահար երաժիշտ, պոետ և նկարչուհի Լիլիթ Մանարյանին ( Lilit Manaryan / Manaryan Illustrator ): Ավելի քան կես տարի աշխատել, քննարկել ու ներդնելով մեր ողջ ներուժը հասունացրել ենք այս ստեղծագործական նախագիծը, որն իրագործեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ❤ ( Armenian State Philharmonia ):
"12 ԱՄԻՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ" - ցուցահանդես, երաժշտական օրացույցի շնորհանդես և երևանյան շնչով լի հեղինակային երգերից կազմված համերգային ծրագիր: Մեր տոնը կայացավ վերածվելով յուրահատուկ երևույթի մշակութային դաշտում' "շնորհավոր Երևան, մեր սրտի մայրաքաղաք" ❤ Ահա հիմա, երբ օրն ավարտվում է, և հնչել է քաղաքի տարբեր բեմերից բազմաբնույթ երաժշտությունը, թնդացել հրավառությունը և հիացրել բոլորին "իր ողջ հմայքով", և հազարավոր մարդիկ շտապում են հասնել իրենց կացարանները մայրաքաղաքի սրտում եռացող տոնախմբության խառնարանից' ուզում եմ ասել "շնորհավոր ԻՄ քաղաք": Այս տարի առանձնահատուկ թրթիռով էր լցված ինձ համար այս օրը: Ավելի քան մեկ տարի փնտրել եմ ինձ հոգեհարազատ ընկեր' նկարիչ, որի հետ որպես համադրող, կանեմ Երևանին նվիրված ցուցահանդես և իմ ուրույն ձևով կնշեմ այս օրը: Եւ ահա ձմռանը գտա "իմ սրտի երեւանցի", " իմ շնորհաշատ հանցակից", քաղաքի անձնուրաց սիրահար երաժիշտ, պոետ և նկարչուհի Լիլիթ Մանարյանին ( Lilit Manaryan / Manaryan Illustrator ): Ավելի քան կես տարի աշխատել, քննարկել ու ներդնելով մեր ողջ ներուժը հասունացրել ենք այս ստեղծագործական նախագիծը, որն իրագործեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ❤ ( Armenian State Philharmonia ):
"12 ԱՄԻՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ" - ցուցահանդես, երաժշտական օրացույցի շնորհանդես և երևանյան շնչով լի հեղինակային երգերից կազմված համերգային ծրագիր: Մեր տոնը կայացավ վերածվելով յուրահատուկ երևույթի մշակութային դաշտում' "շնորհավոր Երևան, մեր սրտի մայրաքաղաք" ❤»
12 հոկտեմբեր 2025 թ․
Նկարը' Լիլիթ Մանարյանի
Շարժական պատկերը վերցված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի էջից