TKT.AM

TKT.AM Հայաստանում միջոցառումների տոմսերի վաճառք:
Cool tickets in Armenia.
Крутые билеты в Армении

Acoustic World Famous Rock Hits On The Rooftop - Eva Voskanyan & Alisher30.05.2026 20:00Առաջին անգամ Yerevan-ի սրտում գտ...
13/05/2026

Acoustic World Famous Rock Hits On The Rooftop - Eva Voskanyan & Alisher
30.05.2026 20:00
Առաջին անգամ Yerevan-ի սրտում գտնվող ջերմ ու հարմարավետ տանիքում կհնչեն համաշխարհային ռոքի ամենասիրելի հիթերի ակուստիկ տարբերակները՝ Eva Voskanyan-ի և Alisher-ի կատարմամբ։

Համերգային մեծ ծրագիրը կանցնի ռոք երաժշտության տասնամյակների միջով։ Այս ջերմ մայիսյան երեկոյին կհնչեն The Beatles-ի, The Rolling Stones-ի, Queen-ի, Aerosmith-ի, Nirvana-ի, AC/DC-ի, Avril Lavigne-ի, System Of A Down-ի, Linkin Park-ի, Evanescence-ի, Radiohead-ի, Muse-ի և այլ լեգենդար կատարողների սիրված ստեղծագործությունները։ Իսկ երեկոյի ընթացքում ձեզ սպասում են նաև մի քանի անակնկալներ, որոնք հաստատ չէիք սպասի լսել նման համերգին։

Վայելեք ձեր սիրելի երգերը դաշնամուրի և ակուստիկ կիթառի նուրբ համադրությամբ՝ Eva Voskanyan-ի կախարդական ձայնի ուղեկցությամբ։ Մայրամուտային տեսարանը դեպի Republic Square և հրաշալի տրամադրությունը՝ որպես հաճելի հավելում։
Գնել տոմսեր⤵️

Acoustic World Famous Rock Hits On The Rooftop - Eva Voskanyan & Alisher - 30.05.2026 20:00

ГРУППА «НОМ»ВПЕРВЫЕ НА КАВКАЗЕStop club 16.06.2026 20:00Легендарная группа НОМ представляет драматическо-идиотическое шо...
13/05/2026

ГРУППА «НОМ»
ВПЕРВЫЕ НА КАВКАЗЕ
Stop club
16.06.2026 20:00
Легендарная группа НОМ представляет
драматическо-идиотическое шоу —
уникальное сочетание музыки, театра, абсурда и сатиры.
Хиты и новые песни.
Живой перформанс, где концерт превращается в спектакль.
НОМ — культовый проект вне жанров и правил,
где ирония и гротеск становятся искусством.
Музыкальный критик Артемий Троицкий назвал их
«последним бастионом безжалостной сатиры».
Купить билеты
https://www.tkt.am/ru/nom-for-the-first-time-in-armenia-16-jun-2026/eid/3779

Ռավել. Դաշնամուրի կոնցերտ, Ռիմսկի-Կորսակով․ «Շեհերազադե» | Ալեքսանդր Ռոմանովսկի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբՄա...
13/05/2026

Ռավել. Դաշնամուրի կոնցերտ, Ռիմսկի-Կորսակով․ «Շեհերազադե» | Ալեքսանդր Ռոմանովսկի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Մայիսի 13-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ դասական երաժշտության չքնաղ երեկոյի՝ վայելելու Ռավելի Դաշնամուրի կոնցերտը՝ Ալեքսանդր Ռոմանովոսկու կատարմամբ, Ռիմսկի-Կորսակովի աննման «Շեհերազադեն» և Դեբյուսիի «Պրելյուդ Ֆավնի հետկեսօրյա հանգստի թեմայով» սիմֆոնիկ պոեմը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Ծրագրում.

- Կլոդ Դեբյուսի. «Պրելյուդ Ֆավնի հետկեսօրյա հանգստի թեմայով» սիմֆոնիկ պոեմ L 86 (11 րոպե)

- Մորիս Ռավել․ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր (21 րոպե)

Ընդմիջում

- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով. «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, երկ 35 (43 րոպե)

Ջութակի մենանվագը` Աննա Անդրիասովայի

Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Մայիսի 13 | 19։30
Գնել տոմսեր
https://www.tkt.am/hy/ravel-piano-concerto-rimsky-korsakov-scheherazade-alexander-romanovsky-armenian-state-symphony-orchestra-13-may-2026/eid/3577

12/05/2026

Մայիս 23 | ժամը՝ 19:00
📍 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ

ՄԵՆԱՀԱՄԵՐԳ | Ռուբեն Կոզին

Դաշնամուրային այս երեկոյի ընթացքում տեղի կունենա ժամանակակից ականավոր կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի թիվ 2 սոնատի պրեմիերան։ Այս սոնատը հեղինակը նվիրել է Ռուբեն Կոզինին։
Կհնչի նաև ստեղծագործությունների նրբաճաշակ ընտրանի՝ դաշնակահարի բազմաոճ նվագացանկից։

Ծրագիր

Լ. վան Բեթհովեն - Սոնատ թիվ 31, ստ. 110
Է. Հայրապետյան - Սոնատ թիվ 2 (պրեմիերա)
Պ. Չայկովսկի - Մ. Պլետնյով - Andante maestoso «Շչելկունչիկ» բալետից
Պ. Չայկովսկի - Երեք պիես «Տարվա եղանակները» շարքից
Կոմիտաս - Ռ․ Անդրիասյան - «Գարուն ա», «Ծիրանի ծառ»

Գնել տոմսեր
https://www.tkt.am/hy/recital-ruben-kozin-23-may-2026/eid/3795

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ Ռաֆաելե Տերլիցցի (Իտալիա) Մայիսի 16 | 19:00 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահՖիլհարմոնիան նե...
12/05/2026

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ Ռաֆաելե Տերլիցցի (Իտալիա)
Մայիսի 16 | 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ

Ֆիլհարմոնիան ներկայացնում է իտալացի դաշնակահար Ռաֆաելե Տերլիցցիի մենահամերգը։ Երեկոյի ծրագիրը նրբագեղ երաժշտական ճանապարհորդություն է՝ դասական հղկվածության և խորաթափանց ռոմանտիզմի համադրությամբ։

Վ. Ա. ՄՈՑԱՐՏ
• Ադաջո սի մինոր, K. 540
• Ռոնդո ռե մաժոր, K. 485

Ֆ. ՄԵՆԴԵԼՍՈՆ
• Թերթիկ ալբոմից, Op. 117
• Ռոնդո կապրիչիոզո, Op. 14

Ռ. ՇՈՒՄԱՆ
• Արաբեսկ դո մաժոր, Op. 18
• Նովելետ ֆա մաժոր, Op. 21 No. 1

Յ. ԲՐԱՄՍ
• Երկու ռապսոդիա, Op. 79
• Չորս դաշնամուրային պիես, Op. 119

Ռաֆաելե Տերլիցցին միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար է, Կատանիայի Վինչենցո Բելլինիի անվան երաժշտական ինստիտուտի շրջանավարտ։ Հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներում՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ։ Նրա կատարումներն առանձնանում են դասական նրբագեղությամբ և վիրտուոզ տեխնիկայով։
Վայելեք այս պոետիկ դաշնամուրային երեկոն։
Գնել տոմսեր
https://www.tkt.am/hy/piano-recital-raffaele-terlizzi-italy-16-may-2026/eid/3794

Մայիսի 28-ից հունիսի 7-ը միջազգային Chronofest փառատոնը գալիս է Երևան՝ ներկայացումներ, որքշոփեր, ժամանակակից պար, դասախս...
11/05/2026

Մայիսի 28-ից հունիսի 7-ը միջազգային Chronofest փառատոնը գալիս է Երևան՝ ներկայացումներ, որքշոփեր, ժամանակակից պար, դասախսություններ, խնջույքներ և շատ ուրիշ բաներ:

From May 28 to June 7, the international festival Chronofest takes over Yerevan — contemporary theatre, workshops, dance, lectures, parties, and everything in between.

С 28 мая по 7 июня международный фестиваль Chronofest приходит в Ереван — спектакли, воркшопы, танец, лекции, вечеринки и многое другое.
Գնել տոմսեր

Фестиваль

Big Band CinemaՀունիսի 25-ին, ժամը 20:00-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կրկին կներկայացնի իր մեծ հետաքրքրություն վ...
11/05/2026

Big Band Cinema
Հունիսի 25-ին, ժամը 20:00-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կրկին կներկայացնի իր մեծ հետաքրքրություն վայելած և շատերի կողմից սպասված «Big Band Cinema» ծրագիրը։

Ծրագիրը, որը մեծ արձագանք էր ստացել և որի կրկնությունը շատերն էին սպասում, վերադառնում է՝ ներկայացնելու տարբեր ժամանակների լավագույն ֆիլմերի ամենաջազային սաունդթրեքերը։

Ստեղծագործությունները, որոնք գրված են մեծ ջազային նվագախմբի համար, կհնչեն այնպես, ինչպես հնչել են ֆիլմերում՝ հանդիսատեսին տանելով էկրանի այն կողմ։ Կատարումները կուղեկցվեն ֆիլմային տեսաշարով՝ ձևավորելով տպավորիչ ու տեսարժան կինո-ջազային փորձառություն։

«Whiplash», «Mission: Impossible», «Skyfall», «The Pink Panther» և այլ ամենաջազային սաունդթրեքների հզոր կենդանի բիգ-բենդային հնչողությունը, ջազային իմպրովիզացիան և մեծ էկրանին ցուցադրվող տեսարանները սիրված ու ճանաչված կինոնկարներից՝ հանդիսատեսին նորովի կներկայացնեն ջազ նվագախմբի հնչողությունն ու այս գեղեցիկ ժանրը։

Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան։

Եթե գնահատում եք բարձրաճաշակ երաժշտությունն ու որակյալ մատուցումը, ապա շտապեք ձեռք բերել տոմսերը՝ վայելելու համար այս բացառիկ համերգը՝ հայկական ջազի ամենահեղինակավոր կոլեկտիվի մատուցմամբ, որը միավորում է երկրի լավագույն երաժիշտներին։
Գնել տոմսեր
https://www.tkt.am/hy/big-band-cinema-2026-05-15-143013/eid/3792

Տիտիանո | «Ազնավուրի ձայնը»25.06.2026 19:00Ք․  ՎանաձորՇառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատԼեգենդար շանսոնյե Շառլ Ազնավու...
10/05/2026

Տիտիանո | «Ազնավուրի ձայնը»
25.06.2026 19:00
Ք․ Վանաձոր
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ամենասիրելի և անմահ երգերը կհնչեն կենդանի կատարմամբ՝ Տիտիանոյի յուրահատուկ և հուզիչ մեկնաբանությամբ:
Բացառիկ համերգային երեկո՝ լի զգացմունքներով, հիշողություններով և ազնավուրյան անկրկնելի մթնոլորտով։

Կենդանի կատարում, ջերմ մտերմիկ մթնոլորտ։
Գնել տոմսեր

Տիտիանո | «Ազնավուրի ձայնը» - 25.06.2026 19:00

Վարդան Օվսեփյան Տրիոն- Տիգրան Ձիթողցյան Արտ ՍտուդիոյումՄայիսի 23-ին Տիգրան Ձիթողցյան Արտ Ստուդիոյում ջազային ոճի երաժշտո...
10/05/2026

Վարդան Օվսեփյան Տրիոն- Տիգրան Ձիթողցյան Արտ Ստուդիոյում
Մայիսի 23-ին Տիգրան Ձիթողցյան Արտ Ստուդիոյում ջազային ոճի երաժշտության բարձրաճաշակ ստեղծագործող և կատարող ԱՄՆ-ից` դաշնկահար, կոմպոզիտոր` Վարդան Օվսեփյանը կրկին ելույթ կունենա հայրենիքում:
Վարդան Օվսեփյան – դաշնամուր, Արտյոմ Մանուկյան – թավջութակ, Կարեն Քոչարյան – հարվածայիններ:
Շտապեք ձեռք բերել տոմսերը, տեղերը սահմանափակ են:
Տոմսի արժեքն է 15,000 ՀՀ դրամ:
Միջոցառման մուտքը 18:00-ից, համերգի սկիզբը 19:00-ին:
Հասցե` Ձորաղբյուր, Տիգրան Պետրոսյան փողոց, Տիգրան Ձիթողցյան Արտ Ստուդիո:
Գնել տոմսեր
https://www.tkt.am/hy/vardan-ovsepyan-trio-in-tigran-art-studio-23-may-2026/eid/2561

Երևան է գալիս լեգենդար Lara Fabian -ը✨Պատրաստվեք զգացմունքներով, հզոր վոկալով ու ամենասիրելի հիթերով լի անմոռանալի երաժշ...
10/05/2026

Երևան է գալիս լեգենդար Lara Fabian -ը✨
Պատրաստվեք զգացմունքներով, հզոր վոկալով ու ամենասիրելի հիթերով լի անմոռանալի երաժշտական երեկոյի 🎶
🗓 Հունիսի 8 | 20:00
📍 Karen Demirchyan Sports and Concerts Complex
Գնել տոմսեր
https://www.tkt.am/hy/lara-fabian-yerevan-2026-08-jun-2026/eid/3777

Address

Yerevan

Telephone

+37493257000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TKT.AM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TKT.AM:

Share

Category