15/07/2026
✨CULTURE 2030 ❗️ Մասնագիտական տեսակետ #2
💫Մարդիկ՝ մշակութային կազմակերպությունների ամենամեծ արժեքը
Երբ խոսում ենք մշակութային կազմակերպությունների զարգացման մասին, մեր ուշադրությունը սովորաբար կենտրոնանում է գեղարվեստական ծրագրերի, համերգների, ներկայացումների կամ ցուցահանդեսների վրա։ Սակայն ցանկացած հաջողված մշակութային կազմակերպության հիմքում առաջին հերթին մարդիկ են։
Արվեստագետները, դիրիժորները, ռեժիսորները, պրոդյուսերները, ադմինիստրատիվ և տեխնիկական թիմերը, մարքեթինգի մասնագետները և բազմաթիվ այլ աշխատակիցներ միասին ստեղծում են այն միջավայրը, որտեղ ծնվում է արվեստը։ Հենց այդ պատճառով մշակութային կազմակերպության ամենամեծ կապիտալը ոչ թե շենքն է կամ բյուջեն, այլ մարդիկ։
Վերջին տարիներին եվրոպական բազմաթիվ առաջատար նվագախմբեր, թատրոններ և մշակութային կազմակերպություններ սկսել են վերանայել իրենց կառավարման մոդելները։ Նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարդկային ներուժի զարգացմանը, առաջնորդության մշակույթին, մասնագիտական վերապատրաստմանը, աշխատակիցների բարեկեցությանը և առողջ կազմակերպական միջավայրի ձևավորմանը։
Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ ժամանակակից մշակութային կառավարման հաջողությունը պայմանավորված է ոչ միայն գեղարվեստական արդյունքով, այլև այն միջավայրով, որտեղ աշխատում են մարդիկ։
Հայաստանում ևս ժամանակն է սկսել այս մասնագիտական քննարկումը։
Մարդկային ներուժի զարգացումը չպետք է սահմանափակվի միայն կադրային գործառույթներով։ Այն պետք է դառնա մշակութային կազմակերպությունների ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը։
Հենց այս գաղափարն է կարևոր տեղ զբաղեցնում նաև CULTURE 2030 նախաձեռնության տեսլականում։
Մենք հավատում ենք, որ ուժեղ մշակութային կազմակերպությունները սկսվում են ուժեղ մարդկանցից։ Իսկ ուժեղ մարդիկ ձևավորվում են այնպիսի միջավայրում, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, վստահությունը և շարունակական զարգացումը։
Այսօր, առավել քան երբևէ, մշակութային կառավարման կենտրոնում պետք է լինի մարդը։
🔜Շարունակելի…
#ՄշակութայինԿառավարում #ՄարդկայինՆերուժ #Հայաստան
* * * * *
✨CULTURE 2030 ❗️Professional Perspective #2
💫People Are the Greatest Asset of Cultural Institutions
When discussing the development of cultural institutions, our attention is often focused on artistic programmes, concerts, performances and exhibitions. Yet behind every successful cultural institution are its people.
Artists, conductors, directors, producers, administrators, technicians, marketing professionals and many others work together to create the environment in which artistic excellence can flourish. For this reason, the greatest asset of any cultural institution is not its building or budget—it is its people.
Across Europe, many leading orchestras, theatres and cultural organisations have begun to rethink their management models. Increasing attention is being given to people development, leadership, professional learning, staff well-being and the creation of healthy organisational cultures.
These changes demonstrate that the success of cultural institutions depends not only on artistic achievement but also on the environment in which people work and grow.
Armenia has an opportunity to begin this professional conversation as well.
People development should not be viewed simply as a human resources function. It should become a strategic priority for the long-term development of cultural institutions.
This belief lies at the heart of the CULTURE 2030 vision.
We believe that strong cultural institutions begin with strong people. And strong people grow in environments that value professional development, collaboration, trust and continuous learning.
Today, more than ever, people should be at the centre of cultural management.
🔜To be continued...