05/09/2026
Ծաղիկները երկար թարմ և գեղեցիկ պահելու համար կարևոր է ճիշտ խնամքը ✅
💧 Ջուրը փոխեք պարբերաբար և ամեն անգամ ծաղկամանը լավ լվացեք՝ ջուրը մաքուր պահելու համար։
✂️ Ջուրը փոխելիս թարմացրեք ցողունների կտրվածքը՝ կտրելով դրանք թեքությամբ։
Այդպես ծաղիկներն ավելի հեշտ կլանեն ջուրը։
🌿 Ջրի մեջ չթողնեք տերևները․ հեռացրեք այն տերևները, որոնք կարող են ջրի մեջ հայտնվել։
☀️ Ծաղկամանը տեղադրեք զով վայրում՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից, ջերմության աղբյուրներից և օդի ուժեղ հոսանքներից։
🍎 Ծաղիկները պահեք մրգերից հեռու, քանի որ հասած մրգերից արտազատվող էթիլենը կարող է արագացնել ծաղիկների թառամումը։
Այս պարզ քայլերի շնորհիվ ծաղիկները կպահպանեն իրենց թարմությունն ու գեղեցիկ տեսքը ավելի երկար 💚