Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Tekeyan Centre Fund - Armenia  «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ Welcome to the official page for the Tekeyan Centre Fund (Yerevan, Armenia)

Սիրելի բարեկամներ, Արդեն գիտեք, որ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ լույս են տեսել Վարդուհի Դավթյանի «Վահան...
04/08/2025

Սիրելի բարեկամներ,
Արդեն գիտեք, որ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ լույս են տեսել Վարդուհի Դավթյանի «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» աշխատության Ա և Բ գրքերը։

Նշված հատորներում ընդգրկված են 1901–1910 և 1911–1920 թվականներին արևմտահայ և արտասահմանյան մամուլի տարբեր էջերում և արխիվներում սփռված Վահան Թեքեյանի հրապարակախոսությունները, որոնք հավաքվել և կազմվել են ժամանակագրորեն։ Այդ հոդվածները տարերային ժամանակի, բախորոշ իրադարձությունների, ազգային եւ համամարդկային կյանքի ու պատմության վավերագրեր են, որոնք բազմաշերտ ուսումնասիրությունների նյութ կարող են հանդիսանալ:
Հաշվի առնելով Վահան Թեքեյանի գրչին պատկանող հոդվածների հսկայական ծավալը, անհրաժեշտ է դարձել տպագրել նաեւ հերթական՝ Գ հատորը, ինչն իրականություն դարձնելու համար «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել:

Շնորհակալ կլինեք նվիրաբերված յուրաքանչյուր լումայի համար, իսկ 100,000 ՀՀ դրամից ավել նվիրատվություն կատարողները, որպես նվեր կստանան «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» հրատակության Ա, Բ և Գ հատորները։
Ձեր նվիրատվությունը հնարավորություն կտա պահպանել և ապագա սերնունդներին փոխանցել Վահան Թեքեյանի արժեքավոր ժառանգությունը:

Նվիրատվություններ կարող եք կատարել`
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
Հասցե՝ ՀՀ, Երեւան 0025 , Խանջյան 50
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ (ՀՀ դրամ)՝ 15700 22679770200
SWIFT / BIC՝ ARMIAM22

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամ՝

Հեռ․՝ (+374) 10 57 30 57, էլ. հասցե՝ [email protected] .
Խորին երախտագիտություն բոլոր նվիրատուներին:

Քրիստոսի Պայծառակերպության տոն`  ՎարդավառՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոն...
28/07/2025

Քրիստոսի Պայծառակերպության տոն` Վարդավառ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը....

https://www.qahana.am/post/449

Հավերժ հիշատակ Լենինականի նվիրյալ Դոնարա Հարությունյանին, որի շնորհիվ ծաղկեց քաղաքը:28 տարեկանում ընտրվելով քաղաքային կո...
28/07/2025

Հավերժ հիշատակ Լենինականի նվիրյալ Դոնարա Հարությունյանին, որի շնորհիվ ծաղկեց քաղաքը:

28 տարեկանում ընտրվելով քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար` Դոնարա Հարությունյանը 35 տարի աշխատում է Լենինականի քաղաքային կոմիտեում, որից 9 տարին՝ որպես քաղկոմի առաջին քարտուղար:

Նրա ղեկավարման տարիներին Լենինականում 40 ձեռնարկություն էր գործում, «Լենինական» մակնիշմամբ 50 արտադրատեսակ էր թողարկվում, նաեւ մի շարք մշակութային եւ հանգստի կենտրոններ են բացվում: Լենինականն արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի:

Դոնարա Հարությունյանը խոհրդային տարիներին 2 անգամ արժանանում է Կարմիր դրոշի շքանշանի, իսկ 2012թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առթիվ երկարամյա եւ բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Դոնարա Հարությունյանը պարգեւատրվում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի։

1988թ. Դոնարա Հարությունյանը տեղափոխվում է Երևան, որտեղ 20 տարի զբաղվում է դասախոսական աշխատանքով: Հայկական բաց համալսարանի պրոռեկտորն էր:

Սակայն կապը հարազատ քաղաքի հետ երբեք չի ընդհատվում։ 2001թ. նա ճանաչվում է Գյումրու պատվավոր քաղաքացի։ Գյումրեցիներն նրան սիրով անվանում էին «Շիրակի դուստր» կամ «Շիրակի երկաթե լեդի»։

Happy birthday to You, dear Lady Cox, best friend of Armenia & Artsakh! Our heartfelt wishes and great thanks to You for...
10/07/2025

Happy birthday to You, dear Lady Cox, best friend of Armenia & Artsakh!

Our heartfelt wishes and great thanks to You for being such a caring and wonderful person! Thank You for your support and encouragement, for bringing hope to the lives of those in need.

We wish You good health, happiness, and the best of everything. May God always bless You!

Հարգելի բարեկամներ,Ցավով տեղեկացնում ենք, որ 94 տարեկանում կյանքից հեռացել է Արմեն Ծուլիկյանի հայրը՝ Տիգրան Ծուլիկյանը՝ ...
03/07/2025

Հարգելի բարեկամներ,

Ցավով տեղեկացնում ենք, որ 94 տարեկանում կյանքից հեռացել է Արմեն Ծուլիկյանի հայրը՝ Տիգրան Ծուլիկյանը՝ Ծուլիկյան գերդաստանի ամենից ավագը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 3-ին' ժամը 17։30-ից Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ ուրբաթ, հուլիսի 4-ին։

https://www.youtube.com/watch?v=PdeaDxGJrZ4 - «Հիշողությունը չես ջնջի. Ծուլիկյաններ» (Տիգրան Ծուլիկյան)

Հարգանքով՝
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Memory can’t be erased: TsulikyansSharm Holding ©

«Տեսիլքի մարդը» ֆիլմն արդեն հասանելի է YouTube-ումֆիլմը ներկայացնում է սփյուռքահայ ականավոր հրապարակախոս, հասարակական, ք...
26/06/2025

«Տեսիլքի մարդը» ֆիլմն արդեն հասանելի է YouTube-ում

ֆիլմը ներկայացնում է սփյուռքահայ ականավոր հրապարակախոս, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ղեկավար անդամ, «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր անդամ Հայկաշեն Ուզունյանի կյանքն ու անցած ճանապարհը:

Համայնքային աշխատանքին նրա նվիրվածությունը նրան դարձրեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ղեկավարության մաս, որտեղ նա չորս տասնամյակ աշխատեց որպես փոխնախագահ լուսահոգի Ալեք Մանուկյանի հետ:

Ի նշանավորումն մեծ ավանդի եւ բարերարությունների, որոնք մատուցվել են հայ մշակույթին, Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին եւ Հայաստան աշխարհին, Հայկաշեն Ուզունյանն արժանացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի, «Մովսես Խորենացի» մեդալի, ՀԲԸՄ «Ալեք Մանուկեան» գրական մրցանակի, ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի եւ այլ պարգեւների։

Հայկաշեն Ուզունյանն իր կյանքով մեզ սովորեցրեց, որ սփյուռքում ապրելը դեռ չի նշանակում մոռանալ հայրենիքն ու ինքնությունը։ Նա ապրեց որպես կամուրջ՝ ժողովուրդների, ժամանակների եւ սերունդների միջեւ։

Հեղինակ՝ Ռուզաննա Ղազարյան
Արտադրող ընկերութուն՝ «Լամեդիա» ՍՊԸ
Հովանավոր՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

«Տեսիլքի Մարդը» ֆիլմը ներկայացնում է սփյուռքահայ ականավոր հրապարակախոս, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ղեկավար ա...

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մ...
24/06/2025

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Մանուկյանի կյանքից հեռանալու կապակցությամբ: Թող Աստված լուսավորի հոգին եւ մխիթարություն պարգեւի հարազատներին...

Նա հեռացավ կյանքից, բայց
նրա կերպարները կշարունակեն ապրել հավիտյան։

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, արտիստ, ով իր տաղանդով ու բացառիկությամբ դարձավ սերունդների խորհրդանիշ։

Նա ոչ միայն մեր թատրոնի պատն ու հիմքն էր, այլև դրա հոգին։
1959 թվականից մինչև կյանքի վերջին տարիները՝ նա բեմի վրա էր․ կերտեց ավելի քան 150 կերպարներ, որտեղ ամեն մեկը՝ թե՛ դրամատիկ, թե՛ կատակերգական, դառնում էր հիշվող, անկրկնելի, իր «մանուկյանական» կնիքով։

Նա էր այն սերնդի ներկայացուցիչը, ում շնորհիվ մեր թատրոնը բարձրացավ և գոյատևեց՝ արժանապատվորեն։


Կինոն նույնպես սիրեց նրան․ նրա բացառիկ կերպարները «Հին աստվածները», «Նահապետ», «Սգավոր ձյունը» և այլ ֆիլմերում անկրկնելի են։

Գուժ Մանուկյանը մեր ուսուցիչն էր՝ թե՛ բեմում, թե՛ կյանքում։
Նրա անունն ամուր է գրված հայ թատրոնի պատմության էջերում, իսկ հիշատակը՝ մեր սրտերում։

Խոնարհվում ենք նրա պայծառ հիշատակի առջև։
Հրաժեշտ ենք տալիս ոչ միայն արտիստի, այլ ուսուցչի, ընկերոջ, ընտանիքի անդամի։

Դրամատիկական թատրոնի սիրով լեցուն ընտանիքը ցավակցում է Գուժ Մանուկյանի հարազատներին, գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր տեսել են նրա բեմական արվեստն ու զգացել՝ ինչ է նշանակում իրական դերասան լինել։

«Հարգանքի տուրք Շառլ Ազնավուրին» խորագրով երաժշտական երեկո Լոնդոնում` 29.06.2025
18/06/2025

«Հարգանքի տուրք Շառլ Ազնավուրին» խորագրով երաժշտական երեկո Լոնդոնում` 29.06.2025

11/06/2025

🎶 Յոթ տարի շարունակ ՀԲԸՄ-ն անց է կացնում «ՀԲԸՄ-ն Բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթը` մինչև 28 տարեկան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ։ Մրցույթի Գրան Պրի մրցանակակիրներն հնարավորություն են ունենում հանդես գալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հետ նույն բեմում, ինչը բացառիկ ոգեշնչման աղբյուր է նրանց համար։

‼️Այս տարի «ՀԲԸՄ-ն Բացահայտում է տաղանդներ» համերգը տեղի կունենա 🗓 հուլիսի 1-ին` 🕖 ժամը 19։00-ին,📍Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը բաղկացած է երկու մասից․ առաջին մասում հանդես կգան մրցույթի Գրան Պրի մրցանակակիր կամերային կազմերը, իսկ երկրորդում՝ Գրան Պրի մրցանակակիր մենակատարները ՀԱՖՆ-ի հետ միասին։

👉 Տոմսերը կարող եք ձեռք բերել 📍Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ առցանց հետևյալ հղումներով՝ 👇
🔗 https://khachaturianhall.am/hy/main/event/id/465
🔗 https://www.tomsarkgh.am/hy/event/49321
💲Տոմսերի արժեքը՝ 2 000-10 000 ՀՀ դրամ։

«ՀԲԸՄ-ն Բացահայտում է տաղանդներ» մրցույթն անց է կացվում ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Հայաստանի համատեղ ջանքերով՝ գործընկերությամբ «Երաժիշտները երաժիշտների համար» ՀԿ-ի և ֆրանսիական հանրահայտ «Սելմեր» ընկերության։

11/06/2025

🎼 122 տարի առաջ այս օրը` հունիսի 6-ին, ծնվեց Մաեստրոն, և նրա հետ ծնվեց մի մեղեդի, որը հնչեց հավերժ։
Նրա միջոցով Հայաստանը երաժշտության լեզվով խոսեց աշխարհի հետ։ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները խոսում են մեզ հետ նաև այսօր` տարիների և սերունդների միջով, շրջելով աշխարհի տարբեր երկրներում։

🏛 Այցելե՛ք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, ուր նրա երաժշտությունը չի դադարում հնչել` արվեստի բացառիկ ոգու միջոցով անմար պահելով հանճարեղ կոմպոզիտորի ներկայությունը։
_
🎼 122 года назад, в этот день — 6 июня — родился Маэстро, и вместе с ним появилась мелодия, которой суждено было остаться в вечности.
Благодаря ему Армения заговорила с миром на языке музыки. Произведения Арама Хачатуряна продолжают звучать и сегодня — сквозь годы, поколения и страны.

🏛 Посетите Дом-музей Арама Хачатуряна, где его музыка продолжает звучать. Здесь, в атмосфере искусства и вдохновения, ощущается живая энергия великого композитора.
_
🎼 122 years ago today — on June 6 — the Maestro was born, and with him emerged a melody that would live on through time.
Through his music, Armenia found a voice that spoke to the world. The works of Aram Khachaturian continue to resonate today — across years, generations, and nations.

🏛 Visit the Aram Khachaturian Museum, where his music still fills the air. In this space of art and inspiration, the presence of the great composer continues to be felt.

#ԱրամԽաչատրյան122 #АрамХачатурян122

26/05/2025

2025 թվականի մայիսի 21-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում էր Երևանում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրավերո...

26/05/2025

Մոսկվայում տեղի ունեցավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը

Address

50 Khanjian Street
Yerevan
0025

Telephone

+374 10 573057

Website

https://www.facebook.com/TekeyanBusinessCentre

Alerts

Be the first to know and let us send you an email when Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ:

Share