20/03/2025
❗️
🫱 Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
🖐 Մարտի 24-ին կմեկնարկենք առողջապահության ոլորտի մասնագետների համար նախատեսված «Արդյունավետ հաղորդակցություն առողջապահության ոլորտում» նոր դասընթացը՝ Soft Skills School կրեդիտավորված ծրագրի շրջանակներում։
Հարվարդի և Ստենֆորդի համալսարանների հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնագիտական հաջողության 85%-ը կախված է փափուկ հմտություններից և մասնավորապես արդյունավետ հաղորդակցման կարողություններից։ Առողջապահության ոլորտում արդյունավետ հաղորդակցությունը նվազեցնում է մասնագիտական այրումը, բարձրացնում է բուժանձնակազմի աշխատանքի արդյունավետությունը և ապահովում պացիենտների գոհունակությունը։
📌 Ի՞նչ եք ստանալու դասընթացից
📍 Արդյունավետ հաղորդակցության սկզբունքները
📍Հույզերի, պահանջմունքների և դերերի ազդեցությունը հաղորդակցման մեջ
📍Ակտիվ լսողության նրբություններ
📍Կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառներ,
📍Կոնֆլիկտների լուծման ռազմավարություններ
📍Բանակցությունների հոգեբանություն
📍Թիմի արդյունավետ կառավարման սկզբունքներ և հմտություններ
Մեթոդաբանություն
🖐️Պրակտիկ գործիքներ և սխեմաներ
🖐️Ինտերակտիվ քննարկումներ և գործնական վարժություններ
🖐️Առողջապահության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան մշակված ծրագիր։
📌 Դասընթացի մանրամասները
✅ Տևողություն՝ 10 հանդիպում, օնլայն/առկա
✅ Հանդիպումները՝ երկուշաբթի և չորեքշաբթի ժամը 19։00-ին
✅ Արժեքը՝ 39․000 դրամ, մինչև մարտի 15-ը գրանցվելու դեպքում 33.000դր:
✅ Հաստատված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։ Մասնակիցները կստանան 20 ՇՄԶ կրեդիտ
📌 Դասընթացավարներ
📍 Աստղինե Խաչատրյան – Effectiva ընկերության հիմնադիր, քոուչ, կոնֆլիկտաբան, EMBA, PR մասնագետ, առողջապահական մեդիա նախագծերի պատասխանատու։
📍 Տաթևիկ Խաչատրյան – MedProgress Healthcare Foundation/ ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամ ի տնօրեն, դեղագետ, դեղագործական մարկետինգի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։
📌 Ինչպե՞ս մասնակցել
Դիմելու վերջնաժամկետը մարտի 22-ն է, մասնակցությունն հաստատվում է հարցազրույցով։
📍 Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/1CmTSnPjRk5CWMHh7
📞 Զանգահարեք՝ 041 529 505
💬 Կամ գրեք մեր էջին։
Կորպորատիվ մասնակցության դեպքում գործում են զեղչեր։