Գյումրու Կամերային Դահլիճ/Gyumri Chamber Hall

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Գյումրու Կամերային Դահլիճ/Gyumri Chamber Hall

Գյումրու Կամերային Դահլիճ/Gyumri Chamber Hall Գյումրու կամերային դահլիճը դասական երաժշտության համերգների կազմակերպման հարթակ է:

Գյումրու կամերային դահլիճը դասական երաժշտության համերգների կազմակերպման հարթակ է, ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատախան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջներին համապատասխան ընդարձակ բեմահարթակ: Դահլիճում հանդիսականի աթոռների քանակը՝ 200:

08/06/2026

🔵🔵🔵 «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ․ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ
🔷🔷🔷Խաչատուր Ավետիսյան․ «Մեր աշխարհը»

🔹🔹🔹Կատարում է Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը

🔹🔹🔹Մենակատարներ՝
🔹Աղունիկ Բերնետյան - Ն․ Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց
🔹Նարե Դավթյան - Ա․ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց
🔹 Նարեկ Զաքարյան - Ա․ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոց
🔹Թադևոս Գևորգյան - Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոց

🔹🔹🔹 Խմբավարում է ժյուրիի անդամ Մարինե Ալավերդյանը

🔹🔹🔹 ՆՎԻՐՎՈՒՄ Է ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ․․․

26/05/2026

🔵🔵🔵 ԱՄՓՈՓԻՉ ՏԵՍԱՖԻԼՄ․ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 4-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

🔵🔵🔵 Տեսաֆիլմում՝ «Հայաստան» երգչախմբային հանրապետական 4-րդ մրցույթ-փառատոնի ընթացքը, ժյուրիի անդամների կարծիքներն ու երգչախմբային տոնի անցուդարձը։

🔷🔷🔷Տեսաֆիլմի ավարտին հնչում է Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան-ը՝
Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցների միասնական երգչախմբի կատարմամբ․
խմբավարում է ժյուրիի անդամ Մարինե Ալավերդյանը, նվագակցող՝ Նարինե Ղեւոնդյան։

📌📌📌 «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐՆ ԱՆՓՈՓՈԽ Է․ 2026Թ․, ՄԱՅԻՍ 28

📌📌📌 ԵՎՍ 2 ՕՐ՝ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ․․․🔵🔵🔵 «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ🔷🔷🔷 Մայիսի 28, Գյումրի, 2026_________________...
20/05/2026

📌📌📌 ԵՎՍ 2 ՕՐ՝ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ․․․

🔵🔵🔵 «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
🔷🔷🔷 Մայիսի 28, Գյումրի, 2026
_________________
🔵🔵🔵Մայիսի 28-ին Գյումրիում հինգերորդ անգամ կանցկացվի «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը։
🔷🔷🔷 Փառատոնն այս տարի նվիրվում է Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին․ փառատոնի ավարտին Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը կկատարի «ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ» երգը։
🔵🔵🔵Սիրով սպասում ենք բոլորին, մաղթում՝ արդար մրցակցություն։
🔷🔷🔷 Հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 22-ը․․․

🎼🎼🎼Ապրիլի 25-ին Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի ցուցասրահում կայացավ "TESTAMENT TO VICTIMS" խորագրով համերգը...
27/04/2026

🎼🎼🎼Ապրիլի 25-ին Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի ցուցասրահում կայացավ "TESTAMENT TO VICTIMS" խորագրով համերգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

🎹🎹🎹Մասնակցությամբ՝ դաշնակահարներ
ՋՈՒԼԻԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ԱՐՄԵՆ-ԼևՈՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ (ԳԵՐՄԱՆԻԱ)

🎹🎹🎹ՀնչեցինԿոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի, Վաչե Շառաֆյանի դաշնամուրային մենանվագները և 4 ձեռքի համար գրված Վաչե Շառաֆյանի, Հայկ Մելիքյանի, ինչպես նաև Նաիրա Խաչատրյանի և Անի Եղիազարյանի Կոմիտասի թեմաներով պատկերները։

🎼🎼🎼Համերգն իրականացվեց Ջուլիետա Վարդանյանի «1+1=4» չորս ձեռք դաշնամուրային համերգաշար-նախագծի շրջանակներում՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության բաժնի հետ համատեղ։

🟡🟡🟡 Բացառիկ ջազ համերգով ապրիլի 10-ին Գյումրիում էին միջազգային ճանաչման երաժիշտներ  Սամվել Գասպարյանը,   Արտյոմ Մանուկյ...
18/04/2026

🟡🟡🟡 Բացառիկ ջազ համերգով ապրիլի 10-ին Գյումրիում էին միջազգային ճանաչման երաժիշտներ Սամվել Գասպարյանը, Արտյոմ Մանուկյանը, Արման Մնացականյանը։

📍📍📍 Գյումրու կամերային դահլիճում ջազասերը վայելեց ջերմ ու հիշվող երեկոն՝ ամռանը Գյումրու ջազային փառատոնում հանդիպման խոստումով։

🟠🟠🟠 Գյումրու Ա․ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում երաժշտական կրթական հաստատություններում սովորող աշակերտների համար...
18/04/2026

🟠🟠🟠 Գյումրու Ա․ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում երաժշտական կրթական հաստատություններում սովորող աշակերտների համար բացառիկ վարպետության դաս անկացրեցին միջազգային ճանաչման ջազ երաժիշներ Սամվել Գասպարյանը, Արտյոմ Մանուկյանը, Արման Մնացականյանը։

🔶🔶🔶Համատեղ կատարումները, կատարողական հմտություններ զարգացնելուց բացի, դարձան թանկ հիշողություններ՝ ողջ կյանքի համար․ վստահ ենք՝ այս հանդիպումը մեր աշակերտներին կմղի նոր նվաճումների։

Գյումրիում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ 🧡Հրավիրում ենք Ձեզ ունկնդրելու «Ծնվել եմ Արցախում» ծրագրի տաղանդավոր պատանի երա...
17/04/2026

Գյումրիում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ 🧡

Հրավիրում ենք Ձեզ ունկնդրելու «Ծնվել եմ Արցախում» ծրագրի տաղանդավոր պատանի երաժիշտների հույսով, ուժով և հավատով լի կատարումները 🎻✨

Ձեր ներկայությամբ դուք ոչ միայն կվայելեք գեղեցիկ երաժշտություն, այլև կոգեշնչեք արցախցի երիտասարդներին շարունակելու իրենց ստեղծագործական ուղին և հավատալու մեծ բեմին 🌟

📍 Հանդիպում ենք՝

Գյումրիում
🗓 Ապրիլի 25
🕕 18:00
🎼 Գյումրու կամերային դահլիճ (Շչերբինայի փողոց, շենք 3)

🎟 Մուտքն ազատ է
🤍 Սպասում ենք բոլորիդ

🤝 Նախաձեռնությունն իրականացվում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ։
Համերգի աջակիցներ՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին և Գյումրու կամերային դահլիճ։

🎻🎻🎻 Գյումրու կամերային երաժշտության դահլիճում նվագեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ղեկավարությամբ ՀՀ վաստակավ...
03/04/2026

🎻🎻🎻 Գյումրու կամերային երաժշտության դահլիճում նվագեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ղեկավարությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական ​​կամերային նվագախումբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանի։

🎻🎻🎻Համերգային երեկոյի ընթացքում հնչեց նաեւ համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները»․ որպես մենակատար հանդես եկավ 2018 թվականի Եհուդի Մենուհինի երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի և 2020 թվականի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Դիանա Ադամյանը։

🟤🟤🟤 ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ՝ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ. ՀԱՄԵՐԳ-ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ- 2026Գյումրու Կամերային Դահլիճ/Gyumri Chamber Hall-ում պարգեւատրվեցին ...
26/03/2026

🟤🟤🟤 ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ՝ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ. ՀԱՄԵՐԳ-ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ- 2026

Գյումրու Կամերային Դահլիճ/Gyumri Chamber Hall-ում պարգեւատրվեցին Գյումրու համայնքապատկան արվեստի ու երաժշտական դպրոցներում սովորող եւ 2025-ին հանրապետական ու միջազգային ստուգատեսներում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած 33 աշակերտներն ու 26 ուսուցիչները։

📌📌📌Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ վերջիններս ստանում են դրամական պարգեւներ։

Address

ՇՉԵՐԲԻՆԱՅԻ ՓՈՂՈՑ 3 ՇԵՆՔ
Gyumri

Telephone

+37494782106

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գյումրու Կամերային Դահլիճ/Gyumri Chamber Hall posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գյումրու Կամերային Դահլիճ/Gyumri Chamber Hall:

Shortcuts

Share